Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏեղեկացվում է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում... Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», - նշել է մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։
Sputnik