Գիտնականները պարզել են, թե ինչ գույն ունի կորոնավիրուսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrambler.ru-ն գրում է, որ ֆրանսիական EHESS գիտահետազոտական ինստիտուտի գիտնականը պատմել է կորոնավիրուսի իրական գույնի մասին: Այդ մասին հայտնել է Le Parisien հրատարակությունը:
«Կորոնավիրուսի իրական գույները սևն ու սպիտակն են, քանի որ վիրուսը ավելի փոքր է լույսի ալիքի երկարությունից, հետևաբար այն գույնը չունի»,- ասել է գիտնական Անդրե Գյուներտը:
Ըստ գիտնականի՝ նկարներում կորոնավիրուսի մոլեկուլները դիտմամբ են ներկում տարբեր գույներով, քանի որ դա օգնում է ավելի լավ տարբերակել դրա մանրամասները: Կորոնավիրուսի մոդելը հաճախ կարմիր, դեղին, կապույտ կամ վարդագույն են ներկայացնում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը