Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտուլյացիայի ողջ քաղաքական պատասխանատվությունը Փաշինյանի վրա է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ անդրադարձել է պատերազմի հետևանքներից․ Վարչապետը մասնավորապես ասել է․

«Մենք գտնվում ենք պատերազմի հետևանքների հաղթահարման փուլում: Եվ, իհարկե, կան հետևանքներ, որոնք անհաղթահարելի են: Մասնավորապես՝ նկատի ունեմ մեր ընկած եղբայրներին, մեր նահատակներին, որոնց, ցավոք, այլևս չենք վերադարձնի: Ընդհանուր առմամբ՝ մենք, այսօր ունենք և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներ: Եվ իմ գնահատմամբ, թե՛ ներքին և թե՛ արտաքին  մարտահրավերները կապվում են անվտանգային իրավիճակի հետ: Եվ սա էր պատճառը, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո ես, որպես առաջնային խնդիր, ձևակերպել եմ Հայաստանում և Հայաստանի շուրջ անվտանգություն և կայունություն ապահովելու օրակարգը: Եվ չենք կարող ասել, որ այդ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց, կարծես թե, մենք վստահ քայլերով գնում ենք այդ ուղղությամբ»։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

—Պարոն Քանանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ասել է, որ մենք ունենք ներքին և արտաքին մարտահրավերներ, և չենք կարող ասել, որ խնդիրը հարյուր տոկոսով լուծված է, բայց մենք վստահ քայլերով առաջ ենք գնում։ Ինչպես եք գնահատում վարչապետի այս հայտարարությունը։

— Ուրեմն ազգային և պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի խոսքը որևէ արժեք չունի՝ բացառությամբ դատարանի, որտեղ խիստ ցանկալի է, որ մի օր նա հայտնվի իր կառավարության թույլ տված Հայաստանակործան ծավալի սխալների և հանցագործությունների համար պատասխան տալու։ Պատերազմի հետևանքները շատ երկար ժամանակահատվածով անդառնալի է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը, մենք կանգնած ենք համարյա անխուսափելի՝ ամբողջ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գոյությունը համարյա անխուսափելիորեն մոտակա տասնամյակներում կորցնելու վերահաս վտանգի և մարտահրավերների առջև, և բնականաբար նա անձամբ և իր ապաշնորհ և ապիկար կառավարությունը բոլորովին ի վիճակի չէ որևէ քայլ անել։ Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, որովհետև եթե մենք անգամ անմեղության կանխավարկածով բացառենք գիտակցված և միտումնավոր դավաճանությունների շղթայի գոյության հանգամանքը, ապա պատերազմի օրերին, պատերազմից առաջ և հատկապես նոյեմբերի 10-ին դրսևորած բացարձակ աննկարագրելի ապաշնորհությունն ու ապիկարությունը հավասարազոր են ամենասոսկալի դավաճանությանը։
Վարչապետը նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի։ Վարչապետը մասնավորապես ասել է, որ ոչ մեկը հակառակը չի կարող ապացուցել, ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լիներ, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Նաև Նիկոլ Փաշինյանը մեկ այլ դիտարկում է արել, որ նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա։ Ինչ կարող եք ասել այս մասին։

 Կրկնում եմ, անձամբ Նիկոլ Փաշինյանի ճավարտակությունները մեկնաբանության ենթակա չեն բացառությամբ դատարանի կամ հոգեբույժի հանգամանքներից, բայց և բնականաբար պետք է հաստատել հետևյալը, որ այս խայտարակ պարտության և Հայաստանակործան հետևանքների ակունքը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չէր։ Ակունքը 1991 թվականի այն մոտեցումն էր, երբ արդեն իսկ Հայաստանի մաս կազմած Արցախը արհեստականորեն արտամղվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տիտղոսի տակից այն պահին, երբ երկրի ղեկավարությունը դեռևս 1990-ականների սկզբին ԱՊՀ-ի ձևավորման պայմանագրի շրջանակում ճանաչել է Ադրբեջանի անկախությունը, այդ պահից ի վեր, երբ ազատագրած տարածքները առաջին իսկ օրվանից համընդանուր պետական հոգածության և վերաբնակեցման գոտի չեն դարձել, բնականաբար բանակի թալանի, բանակաշինության տապալման, բանակը Հայաստանի առանձնահատկություններին բոլորովին չհամապատասխանող հետխորհրդային շրջանի պատկերված տարբերակով կայացումը խոշորագույն սխալներ էին։ Բանակը անխնա թալանվում էր Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակարգերի օրոք և բնականաբար նախորդ վարչակարգերը նույնպես ծանրագույն պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար։ Հետևաբար, իմաստ չկա քննարկել թե ում կամային գծերն ավելի բավարար էին։ Քոչարյան Ռոբերտը ինձ համար միանգամայն մերժելի կերպար է, թեև նրա կամային գծերը թերևս կարող են ինչ-որ մի բան փոխել կոնկրետ պատերազմի ընթացքում։ Բայց սրանք անիմաստ շահարկումներ են, որովհետև բոլորն էլ՝ Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերն էլ, իրենց մեծագույն և աններելի ներդրումն են ունեցել մեր բանակաշինության տապալման ուստիև այսօր մեր ստացած պատերազմի արդյունքների համար։ Կա նաև մի կարևոր հանգամանք՝ որևէ անձ, երբ ստանձնում է Հայաստանի Հանրապետության  գոյաբանորեն վտանգված երկրի կառավարման ղեկը, ստանձնում է նաև ողջ պատասխանատվությունը իրավիճակի համար։ Հետևաբար որքան էլ մեծ լիներ նախորդ վարչակազմերի ներդրումը բանակը չկայացնելու, պետությունը մսխելու և պետականություն կերտման հնարավորությունները մսխելու տեսանկյունից, իրավաբանորեն, պատմականորեն, բարոյականորեն այս խայտարակ պարտության և հատկապես Հայաստանակործան կապիտուլյացիայի ողջ քաղաքական պատասխանատվությունը նախ և առաջ Նիկոլ Փաշինյան անձի վրա է։

—Պարոն Քանանյան, Սյունիքում մենք անլուծելի խնդիր ունե՞նք հարցին ի պատասխան վարչապետը ասել է, որ կարծում եմ որ ոչ մենք չունենք անլուծելի խնդիրներ, բայց սա չի նշանակում, որ մենք առհասարակ խնդիրներ չունենք։ Նա ասել է նաև, որ համոզված է, որ ժամանակի ընթացքում այդ լարվածությունը կմեղմվի, մանավարն, որ իրենք լայնածավալ աշխատում են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացման համար։ Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը և արդյո՞ք այդ աշխատանքները իսկապես կմեղմեն լարված իրավիճակը։

— Ուրեմն Նիկոլ Փաշինյանը և իր տգետ, ապաշնորհ ու անգրագետ կառավարությունը Հայաստանի աշխարհագրությունը այնքան վատ էին ճանաչում, որ չգիտեին Կուբաթլուի շրջանի հանձնման պարագայում մենք կորցնելու ենք այն մայրուղին, որը Հայաստանը կապում է Իրանի հետ։ Այսինքն նրանք տեղյակ չէին, որ մայրուղու Գորիս-Կապան հատվածը մի քանի տեղ հատում էր նախկին Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանը, իսկ մնացած հատվածում համարյա միշտ ինքնին մայրուղու ասֆալտապատ ժապավենը հանդիսացել է վարչական սահման Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև։ Բայց բոլորովին ոչ միջպետական սահման, քանզի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ սահմանները ճանաչելու որևէ երկկողմանի պայմանագիր երբևէ չի եղել։ Սա առաջին, իսկ հետո բնականաբար նրանք փորձելու են Տաթևով այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց մենք պետք է քաջ գիտակցենք, որ Սյունիքը չունի ռազմավարական խորություն, ամեն պարագայում Մեղրու միջանցքը գործնականում չի լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան վերահսկողության ներքո, ուստի բոլոր դեպքերում և ռազմական ճանապարհով, և Մեղրու միջանցքին փաստացի վերահսկողություն ունենալու միջոցով Թուրքիան և Ադրբեջանը կտրում են Հայաստանը մեր միակ, ամենաապահով ելքից դեպի արտաքին աշխարհ, Իրանից։ Գործնականում մենք մեր համաձայնությունն ենք տալիս պանթուրանական հարավային միջանցքի ձևավորմանը։ Շուտով ամբողջ Հայաստանը կդառնա մի մեծ պանթուրանական միջանցք և թուրք-ադրբեջանական վայելքների սպասարկման գոտի և ևս մեկ անգամ և վերջնականորել Հայաստանի Հանրապետության ներկա կամ նրանց հաջորդելիք որևէ այլ իշխանությանը արտաքին հայտնի տերությունը կպարտադրի Թուրքիայի և Ադրբեջանի այդ սահմանների ճանաչումը, որից հետո այս ապօրինի բաժանարար գծերը, որոնք թյուրիմացաբար սահման են կոչվում, կբացվեն և Հայաստան կներխուժեն զբոսաշրջիկների և գործարարների տեսքով թուրքերն ու ադրբեջանցիները, կրկնելով այն վիճակը, որը մենք այսօր կարող ենք դիտել Բաթումում, Թիֆլիսում կամ Վրաստանի այլ վայրերում։ Մենք, կրկնում եմ, կանգնած ենք համարյա անխուսափելի ֆիզիկական գոյության դադարման մարտահրավերի առջև։ Եթե հեքիաթային աննկարագրելի ինչ-որ ջանքեր չգործադրվեն, ապա ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը քսան-երեսուն տարուց ավելի ուղղակի ֆիզիկական կյանք կունենա։ Միայն այսպիսի սոսկալի հեռանկար է աչքիս առաջ ունենալով ազգը կամ վերջին պահին մի հրաշքով ու գերբնական ուժերի լարմամբ կկարողանա այս իրավիճակից դուրս գալ, բայց ես այսօր դրա համար որևէ նախադրյալ չեմ տեսնում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов
Самое популярное