Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կանխվել է դատապարտյալի փախուստի փորձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն, ապա նաև դեպքի վայրի զննություն են կատարել նույն հիմնարկում միայնակ պահվող, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, միաժամանակ մեկ այլ քրեական գործով քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձի համար մեղադրվող Է.Վ.-ի խցում, որով հնարավոր է եղել կանխել վերջինիս կողմից ծրագրված հերթական փախուստի փորձը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես երկհարկանի մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված խցի պատուհանի և ճաղավանդակի միջնամասից հայտնաբերվել և առգրավվել է ամրալարից ինքնաշեն եղանակով պատրաստված, 35 սմ երկարությամբ, սրածայր, բռնակով մետաղյա լինգ, իսկ խցի տարբեր հատվածներում նախապես հարմարեցված թաքստոցներից՝ 5 սմ երկարությամբ, ինքնաշեն, մետաղյա, սրածայր հատիչ (зубило) և անհարթ եզրերով բետոնի կտոր:

Խցի սանհանգույցի անկյունով անցնող, օդափոխության համար նախատեսված 10,5 սմ տրամագծով պոլիմերային խողովակի՝ առաստաղի հետ հպման հատվածում հայտնաբերվել է առաստաղի նույն ներկով ներկված, պտուտակներով ամրացված և եզրերը հմտորեն քողարկված, 30 x 43 սմ չափերի նրբատախտակ, որով թաքցված է եղել նախապես բացված, մոտ 36 x 27 սմ չափերի անհարթ եզրերով անցք։ Անցքի եզրերին հայտնաբերվել են մոտ 1 սմ տրամագծով 5 փորվածքներ, որոնք ևս քողարկելու համար դրանց մեջ տեղադրված են եղել առաստաղի գույնին համապատասխան սպիտակ անձեռոցիկի կտորներ։ Պոլիմերային խողովակից, իր հերթին, նախապես կտրված է եղել մոտ 2 սմ-նոց հատված խողովակը հեշտությամբ հանելու նպատակով։ Այն խցանված է եղել տանիքի ծածկի վրա լցված կարմիր խճաքարերով։

Խցի հատակին գցված լինոլեումը հեռացնելուց հետո պարզվել է, որ հատակի որոշ տախտակների ամրակցման հատվածներում առկա են դարձյալ քողարկման նպատակով պատրաստված և հատակի նույն ներկով ներկված կպչուն կտորե ժապավեններ, որոնց հեռացումից հետո բացված ճեղքերից տեսանելի են դարձել տանիքի ծածկին լցված կարմիր խճաքարերին համանման  զանգվածներ: Հատակի տախտակների ապամոնտաժումից հետո դրանց տակ հայտնաբերվել է թաքստոց, որտեղից առգրավվել է խցում առկա մահճակալից ապամոնտաժված 67 սմ երկարությամբ, 1 սմ տրամագծով մետաղյա խողովակից ինքնաշեն եղանակով պատրաստված ձեռքի գայլիկոն, որի տրամագիծը համապատասխանել է առաստաղին հայտնաբերված 5 փորված անցքերի տրամագծին։ Ընդ որում, հատակի տախտակների արանքից գայլիկոնը հեշտությամբ հանելու համար դրա վրա նախապես ամրացված է եղել մալուխից կցորդիչ։ Նույն թաքստոցում հայտնաբերվել է նաև օդափոխության խողովակից բացակայող 2 սմ երկարությամբ կտորը, ինչպես նաև առաստաղի նրբատախտակի եզրերը քողարկելու նպատակով օգտագործված սպիտակ կավճանման կոշտ զանգված և նույն գույնի նյութով պատված հարթ փայտի կտոր:

Իրենց վրա հանցագործության հետքեր պահպանող և հանցագործության գործիք ծառայած բազմաթիվ առարկաների համակցությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ Է.Վ.-ն, հերթական անգամ ծրագրելով փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից, իրականացրել է անմիջականորեն հիշյալ հանցանքի կատարմանն ուղղված գործողություններ՝ ինքնաշեն հարմարեցված գործիքներով նախապես խցի առաստաղին փորելով անցք և այն քողարկելով՝ նպատակադրվել է խցից դուրս գալ մասնաշենքի տանիք և փախուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են նյութագիտական, դատահետքաբանական և այլ  փորձաքննություններ։

Հատկանշական է, որ Է.Վ.-ն, դեռևս 2018 թվականին պատիժ կրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում փորձել էր փախուստի դիմել միևնույն եղանակով՝ խցի պատի վրա անցք բացելու, այնուհետև այն նախապես ներկված ստվարաթղթե քողարկիչով և նրբատախտակով քողարկելու միջոցով, ինչը դարձյալ կանխվել էր քրեակատարողական ծառայողների կողմից։

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное