Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաբաթվա աստղագուշակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթը ձեզ բազմաթիվ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա, այնպես որ՝ բաց մի թողեք այն: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, այնպես որ՝ պատրաստ եղեք համառություն դրսևորել և ամեն մի անհաջողությունն աղետ մի համարեք: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա սովորել ձեր և ուրիշների սխալներից: Ինչքան մեծ ուշադրություն հատկացնեք մանրուքներին, այնքան արագ կհասկանաք՝ ինչպես հասնել նպատակին:

Տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել հազիվ թե հաջողվի: Գործերին ձեր մոտեցումն ամեն անգամ դուր չի գա շրջապատողներին: Ձեզ ավելի հաճախ կքննադատեն, քան կգովեն: Դրան փիլիսոփայորեն մոտեցեք: Որոշ ժամանակ կանցնի, և բոլորին պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք գործել:

Շփումների տեսանկյունից շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարենպաստ կլինի: Օր օրի ձեզ համար ավելի ու ավելի հեշտ կդառնա մարդկանց մոտեցում գտնելը, հին ու նոր ծանոթների համակրանքը շահելը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բավական անհանգիստ կանցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե դատարկ բաների պատճառով չհուզվեք: Կարևոր կլինի ուրիշի ազդեցության տակ չընկնելը, հատկապես եթե խոսքը կարևոր բանի մասին լինի: Աշխատեք որոշումներն ինքնուրույն ընդունել, հույս դնել սեփական գիտելիքների ու փորձի վրա: Հենց այդպես կկարողանաք խուսափել սխալներից և արագ հասնել անհրաժեշտ արդյունքին:

Բացի այդ, այս շաբաթ ձեզ շատ պետք կգա համառությունը: Մի հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե թվա, թե պայմանները լավագույնս չեն դասավորվում: Եթե իսկապես գիտեք, թե ինչ եք ուզում, անպայման կհասնեք դրան:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Կարող եք վերջ տալ վեճերին, խոսել կարևոր բաների մասին: Դուք ձեզ ճիշտ կպահեք, շատ տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վճռական գործեք և աշխատեք չհետաձգել նույնիսկ այն խնդիրների լուծումը, որոնք առանձնապես շտապ չեն թվում: Շաբաթվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Ձեզ կհաջողվի միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Ձեր հաջողությունները ուժեղ տպավորություն կթողնեն շրջապատողների վրա: Չի բացառվում՝ շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես յուրովի բարենպաստ կլինի, բայց այդ հատվածում կենտրոնանալը ձեզ համար ավելի բարդ կլինի: Հարմար ժամանակ է հանգստի և զվարճանքների համար: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնք կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ, եթե ցանկանաք: Բացի այդ, այդ շրջանը համարձակ և նախկինում համարյա ֆանտաստիկ թվացող գաղափարները կյանքի կոչելու շանս կտա:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերին ուշադիր եղեք: Այդ հատվածում ամեն ինչ ուզածի նման հեշտ չի դասավորվի: Երբեմն ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն: Վտանգ կա՝ ցավալի սխալներ գործեք: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե հանգստություն պահպանեք, հույզերին չտրվեք: Շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Այդ փորձի շնորհիվ նրանք արագ կհասկանան, թե ինչպես առավելագույն օգուտ քաղեն իրադարձությունների բարեհաջող ընթացքից:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու բարենպաստ կլինի: Այդ հատվածում դուք բառացիորեն ամեն ինչում հաջողակ կլինեք: Կարող են իրագործվել հին ցանկությունները: Կկարողանաք հասնել նրան, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական տրամադրվեք: Եթե պատրաստ եք աշխատել, անպայման հաջողության կհասնեք գործերում: Այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևորի մասին, արժե ավելի շատ հույս դնեք ձեր, քան թե ուրիշների վրա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ բազմիցս օգնություն են առաջարկել, հնարավոր է չպահեն խոստումը, քանի որ չափազանց զբաղված կլինեն: Հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր՝ կապված բիզնեսի հետ: Դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիությունը, եթե ինքներդ դրանում համոզված լինեք:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ ժամանակ կխլեն ընտանեկան գործերը: Չի բացառվում՝ մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Հնարավոր է՝ պետք լինի հետաձգել ծրագրված զվարճանքները, քանի որ դրանց համար լավագույն պահը չի լինի: Փոխարենը դուք կլուծեք այն հարցերը, որոնք վերջերս շատերին էին անհանգստացնում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա առաջին օրերը հարմար են ուսման, աշխատանքի, օգտակար զբաղմունքների համար: Դուք շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար, հաճախ կօգնեք մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց միշտ չէ, որ կհետևեն դրանց: Նման իրավիճակներում դուք կփորձեք ձեզ առավելագույնս նրբանկատ պահել: Դա կօգնի լավ հարաբերություններ պահպանել նույնիսկ ամենազգայուն և խոցելի մարդկանց հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դուք բավարար ժամանակ կունենաք հանգստանալու համար, անավարտ գործերին վերադառնալու հնարավորություն էլ անպայման կընձեռվի: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, լավ նորությունները, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը օգտակար տեղեկատվություն կբերի, հնարավորություն կտա պատասխաններ գտնել հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք, և դա կօգնի խուսափել սխալներից ու հիասթափություններից: Հնարավորություն կունենաք վերականգնել գործնական կապերը: Չի բացառվում՝ հին գործընկերները առաջարկեն ձեզ մասնակցել հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքին: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները, և ընդհանրապես ցանկացած խնդրի ստեղծագործաբար մոտենալու ունակությունը օգտակար կլինի:

Բարենպաստ շաբաթ է շփումների տեսանկյունից: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ՝ և՛ նոր ծանոթների, և՛ նրանց, որոնց հետ նախկինում շատ էիք վիճում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են աջակցություն առաջարկել: Չի բացառվում ոգեշնչող և անսովոր ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթն անակնկալներով լի կլինի: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել. ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Ամեն անգամ չէ, որ դա հեշտությամբ կտրվի, բայց ինչքան մեծ ճկունություն ցուցաբերեք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Շաբաթվա առաջին կեսին հավանական են տհաճ զրույցներ, տարաձայնություններ կարող են առաջանալ աշխատավայրում ու տանը: Աշխատեք հարթել սուր անկյունները շատ բան կախված կլինի հանգստություն պահպանելու և հնարավորինս բարեհամբույր պահելու ձեր ունակությունից:

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողության հասնել աշխատանքի մեջ, գլուխ հանել գործերից, որոնք վերջերս չափազանց բարդ էին թվում: Որոշ Կարիճներ կկարողանան կյանքի կոչել այն, ինչ վաղուց էին մտածել:

Օր օրի դրական միտումներն առավել նկատելի կդառնան անձնական հարաբերությունների ոլորտում: Այստեղ հնարավոր են լուրջ փոփոխություններ դեպի լավը: Կարող եք նախաձեռնող լինել, ընդառաջ գնալ այն մարդուն, որը թանկ է ձեզ համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Համբերությամբ զինվեք: Այս շաբաթը նրանցից չէ, երբ իրադարձություններն արագ են զարգանում և կարելի է նույնքան արագ կարևոր հաղթանակներ տոնել: Ավելի հավանական է, որ ամեն ինչ հակառակը լինի. գործերում ձգձգումներ կառաջանան, մտածած ամեն ինչ չի հաջողվի ժամանակին իրագործել: Լավ նորությունն այն է, որ բոլոր դեպքերում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք և աշխատեք ձեզ պարտավորություններով չկապել: Հիմա ավելի օգտակար կլինի ստվերում մնալն ու հետևելը, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր գործնական առաջարկներով: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում համախոհներ գտնեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր իսկակական ընկերները կդառնան: Որոշ Աղեղնավորներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բավական հանգիստ ու հաճելի կանցնի: Ինչ-որ բան իհարկե կարող է ձեր սպասածի նման չլինել, բայց տրամադրությունը դրանից չի փչանա: Դուք կպահպանեք ինքնատիրապետումը, եթե դժվարություններ առաջանան, շատ բաների փիլիսոփայորեն կնայեք: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դուք նախկինում մեկ անգամ չէ, որ բարդ խնդիրներ եք լուծել, այդ իսկ պատճառով հիմա էլ վստահ կլինեք, որ կարողանալու եք: Եվ հենց այդպես էլ կլինի:

Հավանական են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է գործնական շփումների համար: Այն հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող կապերը, նոր համախոհներ ու գործընկերներ գտնել: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Հազիվ թե մտերիմների հետ վեճերի առիթներ ստեղծվեն: Իսկ եթե ինչ-ինչ տարաձայնություններ էլ առաջ գան, դուք արագ փոխզիջումային տարբերակ կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ողջ շաբաթը բարենպաստ է շփումների տեսանկյունից, բայց հատկապես լավը կլինեն նրա առաջին օրերը: Դուք շատերին կկարողանաք համոզել ձեր ճշմարտացի լինելը, կհետաքրքրեք նրանց, ովքեր նախկինում անտարբեր էին ձեր գաղափարներին ու առաջարկներին: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկարատև ընկերության սկիզբ կդնեն: Շատ Ջրհոսներ կկարողանան հանդիպել նրանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել:

Մինչև շաբաթվա կեսը դժվար կլինի միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը, քանի որ դրանք չափազանց ձանձրալի կթվան, ավելի ոգեշնչող բան կուզենաք: Բայց դուք բոլոր դեպքերում կկարողանաք գլուխ հանել ուշադրություն պահանջող բոլոր խնդիրներից:

Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներով լի կլինեն, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Սիրելին կփորձի ուրախացնել ձեզ, դուք էլ նույն ձևով կպատասխանեք: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն այն հարաբերությունները, որոնք վերջերս փչացել էին խանդի ու կասկածների պատճառով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է, որը հարմար է շատ ու շատ հարցեր լուծելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Շատ Ձկներ կձգտեն իդեալական գլուխ հանել ամենից, ինչ կստանձնեն, և դա նրանց կհաջողվի անել: Հավանական են ծանոթություններ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Հաճելի շփումներից երկարատև ընկերություն կսկսվի, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք:

Հավանական են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Որոշ Ձկներ իրենք անսովոր նախագծերի նախաձեռնող կդառնան: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, դուք ձեզ կդրսևորեք՝ որպես հրաշալի ղեկավար:

Հազիվ թե ընտանեկան խնդիրներ ծագեն, մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Հեշտությամբ կվերականգնեք հին կապերը: Մարդիկ հաճույքով ընդառաջ կգան ձեզ, կաջակցեն ձեր նախաձեռնությունն այնտեղ, որտեղ խոսք գնա անձնական հարաբերությունների մասին:

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
Самое популярное