Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀիշում եք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը կապիտուլացվելուց հետո, բունկերից լայվ մտել ու գոռում, թե եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։
Նա, իհարկե, նկատի ուներ, որ պատերազմի պարտությունը նախկինների մեղքով է եղել ու որ քաղաքացիները պետք է վրեժ լուծեն։ Իհարկե, մարդիկ հասկացան միանգամից, որ Նիկոլը նորից մանիպուլացնում է և ուզում է պարտության մեղքը միանգամից այլոց վրա բարդել։
Իրականում մի քանի ամիս պահանջվեց, որ պատերազմի մասին բազմաթիվ ճշմարտություններ ի հայտ գան։ Շատ բան էլ պարզ կլինի իշխանափոխությունից հետո։
Այսօր մարդկանց ճնշող մեծամասնությունն արդեն գիտի, որ այո, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց քաղաքացին վրեժ է լուծելու իրեն 44 օր խաբելու, իր երկիրը պատերազմի և պարտության տանելու համար։ Այսօրվա հանրահավաքը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը չի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և որ սին ու կեղծ են այն տեսակետները, թե հասարակությունը դարձել է իներտ ու այլևս պայքարելու ոչ ուժ, ոչ էլ ցանկություն ունի։ Այսօրվա անբարենպաստ եղանակին լեփ-լեցուն հրապարակը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նոր, արտահերթ ընտրությունների հանրային պահանջ կա, ինչքան էլ իշխանությունները հակառակը պնդեն։ Այսօր մարդիկ ասում են, որ հրապարակ են գալիս ոչ թե այնտեղ կանգնած ինչ-որ մեկի համար, այլ իր երկրի ապագայի համար։ Մարդիկ ասում են, որ առաջնահերթ խնդիրն այսօր Նիկոլի հեռացումն է, իսկ թե ով կղեկավարի երկիրը, դա ժողովուրդն իր քվեարկությամբ կորոշի։ Հետհաշվարկը սկսված է։ Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է պետական այրին բնորոշ խոհեմություն ցուցաբերել ու անցնցում, առանց բախում հոռանալ։
Լուսանկարը այսօրվա հանրահավաքից
Կարեն Դանիելյան