Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ինտիմ խնդիրների պատճառները, ախտանշաններն ու կանխարգելումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բոլոր կանանց համար էլ շատ կարևոր է սեփական մարմնի հետ ներդաշնակության մեջ լինելը։ Հաճախ ինտիմ խնդիրների դեպքում կանայք չեն դիմում որակավորված մասնագետների և զբաղվում են ինքնաբուժությամբ, ինչը կարող է հանգեցնել տհաճ հետևանքների՝ սեռական հարաբերություններից հաճույք չստանալուց մինչև անպտղության։

Կանանց ինտիմ խնդիրները

Ձեզ են ներկայացնում 20-50 տարեկան կանանց մոտ հանդիպող մի քանի ինտիմ խնդիր, որոնց ախտանշանները բազմաթիվ տհաճություններ են առաջացնում։ Բացի այդ, դրանց առկայությունը խանգարում է ներդաշնակ սեռական կյանք վարելուն ու հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելուն։ Այս հոդվածը կօգնի տարբերել ու լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են. 

•           միզուղիների վարակները,

•           անկանոն դաշտանային ցիկլը,

•           սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները։


Միզուղիների վարակներն ու դրանց կանխարգելումը

 Մեծ մասամբ 20-ամյա աղջիկները սեռականորեն ավելի ակտիվ են, քան նրանց տարիքով ավելի մեծ ընկերուհիները։ Իսկ սեքսը հաճույք է պատճառում ոչ միայն զուգընկերներին, այլև սեռական օրգանների շուրջ մաշկի վրա բնակվող միկրոօրգանիզմներին, որոնք այդ ընթացքում հնարավորություն են ստանում նոր «տարածքներ» բնակեցնելու՝ դեպի միզուկ բարձրանալով և այնտեղ բազմանալով։ Այս ամենի արդյունքում առաջանում է.

            միզուկի բորբոքում (միզուկաբորբ, ուրետրիտ),

•           միզապարկի բորբոքում (ցիստիտ),

•           երիկամների բորբոքում (պիելոնեֆրիտ)։

Այս հիվանդությունների զարգացումը կախված է նրանից, թե որքան խորն են այդ միկրոբները ներթափանցել մարդու օրգանիզմ։ Ամենից հաճակ երիտասարդ կանայք բախվում են ցիստիտին, որը դրսևորվում է հաճախակի և ցավոտ միզարձակությամբ։

 Այս հիվանդությունը գրեթե չի հանդիպում տղամարդկանց մոտ, քանի որ կանանց միզուկ, ավելի կարճ է ու լայն, ինչը հեշտացնում է տարատեսակ գրգռիչների ներթափանցումը, ինչպիսիք են՝ բակտերիաները, վիրուսները, սնկերը և այլն։

 Միզուղիների վարակների կանխարգելումը

Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, հետևել անձնական հիգիենային։ Բացի այդ, կարելի է նաև հետևել ստորև բերված խորհուրդներին։

 1.Սեքսից հետո ցանկալի է դատարկել միզապարկը, քանի որ այդ կերպ միզուղիներում գտնվող բակտերիաների մեծ մասը դուրս է գալիս։


2.Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ ջուր, որպեսզի միզապարկը «լվացվի»։

3.Ոչ մի դեպքում չի կարելի զսպել միզելու ցանկությունը։ Անհրաժեշտ է առաջին իսկ նշանների դեպքում դատարկել միզապարկը։

4.Նախապատվությունն անհրաժեշտ է տալ բամբակյան սպիտակեղենին, քանի որ այն «շնչող» է, մինչդեռ սինթետիկ կտորները ստեղծում են «ջերմոցային էֆեկտ», իսկ ջերմությունն ու խոնավությունը բակտերիաների բազցմացման համար ամենահարմար միջավայրն են։

5.Ցիստիտի կանխարգելման համար կարելի է ամեն օր խմել մեկ բաժակ լոռամրգի հյութ կամ ընդունել լոռամիրգը դեղապատիճների տեսքով։ Այս հրաշալի մրգերը պարունակում են մի յուրահատուկ հակաօքսիդանտ՝ պրոանտոցիանիդին, որը թույլ չի տալիս բակտերիաներին «կպչել» միզապարկի պատերին։

Եթե հիվանդությունից խուսափել չի ստացվել, ապա ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ բազմաթիվ դեղամիջոցների միջից դժվար է ընտրել համապատասխանը։ Սա է պատճառը, որ դեղորայքը պետք է գնել միայն մասնագետի նշանակմամբ։

 Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն ու դրանց կանխրգելումը

 Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կարող են հանդիպել ցանկացած տարիքի անձանց մոտ, սակայն ամենից հաճախ նման խնդրի բախվում են երիտասարդները (մոտ 20 տարեկան)։ Հաճախ կանայք նույնիսկ գլխի չեն ընկնում սիրեցյալից մնացած «նվերի» մասին, քանի որ որոշ հիվանդություններ, ինչպիսին խլամիդիոզն է, զարգանում են առանց ախտանշանների, բայց չեն մնում անհետևանք։

 Մարդկությունը դեռևս չի գտել սեռավարակներից պաշտպանվելու ավելի լավ միջոց քան պահպանակներն են, որոնք պաշտպանում են ոչ միայն հիվանդություններից, այլև չպլանավորված հղիությունից։

 Կանանց մոտ սեռավարակների ախտանշաններն ու կանխարգելումը

 Եթե «վտանգավոր» սեքսից որոշ ժամանակ անց նկատվում է ստորև բերված ախտանշաններից որևէ մեկը, ապա անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։ Սեռավարակների ախտանշանների շարքին են դասվում.

            քորը,

•           այրոցը,

•           արտասովոր արտադրությունը,

•           արյունահոսությունը (դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում)

•           ցանը ինտիմ հատվածներում։ 

Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հիվանդությունը. ժամանակակից բժշկությունը կօգնի բուժել հիվանդությունն ու կանխել հետագա բարդությունների առաջացումը։ Չբուժված վարակը կարող է ներթափանցել փոքր կոնք և առաջացնել կպումներ, որոնք էլ հանգեցնում են սեռական ակտի ժամանակ ցավերի և նույնիսկ անպտղության։ Սակայն վարակները կարող են ներթափանցել օրգանիզմ ոչ միայն չպաշտպանված սեքսի ժամանակ, ուստի, եթե ի հայտ են եկել վերոնշյալ ախտանշանները, անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի։

 Չկարգավորված դաշտանային ցիկլ

 20-30 տարեկանում չկարգավորված դաշտանային ցիկլը, քաշի կտրուկ ավելացումը, դեմքի մազակալումն ու գլխի մազաթափությունը հաճախ պայմանավորված են լինում տղամարդկանց անդրոգեն հորմոններով։ Վերոնշալ ախտանշանները, ինչպես նաև դաշտանից առաջ ցանն ու որովայնի ստորին հատվածի ցավերը, նկատվում են նաև ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում։ Որպես կանոն, հիվանդությունը գաղտնի է անցնում և հիվանդները բժշկի են դիմում, երբ բախվում են անպտղության խնդրին։

 Հորմոնալ խանգարումները և անդրոգեն հորմոնների մակարդակի բարձրացումը պոլիկիստոզի միակ պատճառները չեն։ Գինեկոլոգները նշում են նաև մի շարք այլ հիվանդություններ, որոնք հանգեցնում են անպտղության։ Դրանցից են միզասեռական համակարգի քրոնիկ բորբոքումը, ցիստիտը կամ ադնեքսիտը(արգանդի հավելումների բորբոքում), որը ժամանակի ընթացքում առաջացնում է ձվարանների բորբոքումներ և կիստաներ։ Կանանց առողջության վնասող ու  հղիությանը խանգարող գործոններ են.

•           արգանդափողերի վարակիչ հիվանդությունները,

•           ֆալոպյան փողի բորբոքումը,

•           հաճախակի վարակիչ հիվանդությունները։

 Ավելի բարձր տարիքի կանանց մոտ, բացի նախադաշտանադադարից, անկանոն կամ երկարատև արյունահոսությունները կարող են պայմանավորված լինել պոլիպներով, որոնք բարորակ գոյացություններ են արգանդի վզիկի վրա կամ արգանդում և, ինչպես և պոլիկիստոզը, հաճախ պայմանավորված են լինում հորմոնալ խանգարումներով։ 

Ի՞նչ անել ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի դեպքում

 Նախկինում պոլիկիստոզի բուժումը միայն վիրահատական էր, սակայն ժամանակակից բժշկությունն առաջարկում է ավելի «մարդասիրական» տարբերակ՝ հորմոնալ թերապիա։ Հակաբեղմնավորիչ դեղամիջոցներն իջեցնում են տղամարդկանց հորմոնների ակտիվությունն ու լրացնում կանանց հորմոնների (էստրոգեններ) պակասը։ Սակայն պոլիպներն անհրաժեշտ է հեռացնել վիրահատական միջամտությամբ, քանի որ դրանք կարող են վերածվել չարորակ ուռուցքների։

 Պոլիկիստոզի ու պոլիպների զարգացումը կարելի է կանխել՝ ժամանակին բորբոքումները բուժելով ու հորմոնալ խանգարումները կարգավորելով։ Դրա համար անհրաժեշտ է հետևել օրգանիզմի արձագանքներին և դիմել բժշկի անգամ ամենաչնչին «ազդանշանների» դեպքում, ինչպիսիք են.

 •           անկանոն դաշտանային ցիկլը,

•           որովայնի ստորին հատվածի ցավերը,

•           մազաթափությունը,

•           դաշտանից առաջ առաջացող ցանը,

•           դեմքի մազակալումը։

 Սրանք իհարկե բոլոր ինտիմ խնդիրները չեն, որոնք կարող են հայտնվել կանանց մոտ, սակայն դրանց բոլորի ժամանակ էլ, առաջին իսկ ախտանշանի դեպքում, անհրաժեշտ է դիմել մասնագետի ։ Ամենակարևորը ժամանակին բուժելն ու խնդիրը չանտեսելն է, քանի որ առողջությունն ամեն ինչից թանկ է։

 Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное