Ռուս բժիշկը նշել է կորոնավիրուսի ամենաքիչ հանդիպվող ախտանշաններից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ հազվագյուտ դեպքերում զկրտոցը կարող է լինել կորոնավիրուսի առաջին ախտանիշը: Դա ասել է ռուս բժիշկ, Սեչենովի անվան համալսարանի նյարդային հիվանդությունների և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պարֆենովը «Մոսկվա» գործակալությունը:
Ըստ Պարֆենովի` 2020 թվականին Pubmed էլեկտրոնային գրադարանում հայտնվել է յոթ հրապարակում «Զկրտոց-COVID-19» թեմայով: Նա նշել է, որ կորոնավիրուսային զկրտոցը առանձնահատկություններ չունի:
Ամենից հաճախ զկրտոցը տեղի է ունենում աղեստամոքսային տրակտի կամ նյարդային համակարգի վնասման դեպքում, ընդհանուր առմամբ, գիտությունը գիտի դրա առաջացման մոտ 100 հավանական պատճառ: Կաթվածները, վնասվածքները և գլխուղեղի ուռուցքները ևս կարող են դրան հանգեցնել, բայց նման շատ դեպքերում զկրտոցը զուգորդվում է նյարդային համակարգի վնասման այլ ախտանիշների հետ, բացատրել է բժիշկը: Սթրեսը և հուզական անհանգստությունը ևս հաճախ են դառնում զկրտոցի պատճառ:
Ավելի վաղ, բժիշկ-քնաբան Միխայիլ Պոլուեկտովը հայտարարել էր, որ կորոնավիրուսով վարակվածների 37 տոկոսը քնի խնդիրներ է ունենում, բայց այդ երևույթը տարածված է նաև այն առողջ մարդկանց շրջանում, որոնք անհանգստության պատճառով սկսում են ավելի վատ քնել: Բժշկի խոսքով հիվանդները կորցնում են քունը կամ այն վատանում է, բայց հիվանդության զարգացման հետ մեկտեղ նրանք սկսում են սովորականից ավելի քնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը