Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020-ի մարտահրավերները եւ ՖՀՄՍ 9-ի կիրառումը ՀՀ բանկերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ. ՀՀ բիզնես միջավայրը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, որոնք, մասնավորապես, պայմանավորված են եղել ՀՀ կառավարության հայտարարած արտակարգ դրությամբ՝ կապված Covid-19 համավարակի տարածման կանխարգելման եւ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական գործողությունների իրականացման հետ:


Հատկանշական է, որ ՖՀՄՍ 9-ի մշակման անհրաժեշտությունը առաջացել է 2008թ. գլոբալ ֆինանսական ճգնաժամից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ձեւավորված պահուստները բավարար չեն ճգնաժամին դիմակայելու համար եւ ՀՀՄՍ 39-ի «կրած կորուստների» մոդելը փոխարինվել է «ակնկալվող պարտքային կորուստների մոդելով»։ Եվ, կարծես թե, Covid-19 համավարակով պայմանավորված գլոբալ տնտեսական անկումը հանդիսանում է նոր մոդելի կիրառման փաստացի թեստավորումը:

Բանկերն ակնկալվող պարտքային կորուստների պահուստների հաշվարկման մեթոդաբանության մեջ ստիպված են առաջնորդվել իրենց սեփական դատողություններով՝ միաժամանակ պահպանելով ստանդարտի պահանջները եւ միջազգային լավագույն փորձին բնորոշ մոտեցումները, ինչը, սակայն, ստեղծված անորոշության եւ նախադեպը չունեցող իրավիճակում լուրջ մարտահրավեր է ՀՀ բանկերի համար: Համավարակի եւ ռազմական գործողությունների հետ կապված տնտեսության անկման պայմաններում, գործելով զգալի անորոշության եւ վարկառուների փաստացի ֆինանսական վիճակի վերաբերյալ սահմանափակ տեղեկատվության պայմաններում, ՀՀ բանկերը ՖՀՄՍ 9-ին համապատասխան ակնկալվող պարտքային կորուստների պահուստի համարժեք եւ ճշգրիտ գնահատման համար պետք է կարողանան օբյեկտիվորեն արտացոլել ինչպես ներկայիս մակրոտնտեսական պայմանների ազդեցությունը, այնպես էլ հաշվի առնել մակրոտնտեսական տեղեկատվության կանխատեսումը ՀՆԱ-ի կրճատման, տնտեսության հնարավոր արժեզրկման գործընթացների եւ փոփոխված տնտեսական միջավայրի անմիջական ազդեցության համատեքստում:

Թե ինչպես է ՀՀ բանկերին հաջողվել լուծել իրենց առջեւ ծառացած խնդիրները, ցույց կտա ժամանակը, ՖՀՄՍ 9-ի արժեզրկման մոդելի հետփորձարկումները (backtesting) եւ ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, այնուամենայնիվ, այս պահին ՀՀ բանկերի կողմից արդեն հրապարակվել են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն պատրաստված 2020թ. 4-րդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, ինչը թույլ է տալիս կատարել նախնական վերլուծություն, թե ինչպես են Covid-19 համավարակը եւ ռազմական գործողությունները ազդել ՀՀ բանկերի կողմից ֆինանսական գործիքների գծով ակնկալվող պարտքային կորուստների պահուստների, արժեզրկման ծախսերի եւ վարկային պորտֆելների մեծության վրա:

2020թ. ընթացքում ՀՀ 17 բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված վարկերի համախառն պորտֆելն աճել է 542,506 մլն ՀՀ դրամով 2019թ-ի՝ 477,430 մլն ՀՀ դրամի համեմատ (գծապատկեր 1), ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ բանկերը՝ անկախ 2020թ. ստեղծված իրավիճակից, շարունակել են ֆինանսավորել տնտեսության իրական հատվածը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով 2020թ. ֆինանսական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները՝ կարող ենք ենթադրել, որ աճի որոշ մասը պայմանավորված է համաճարակի բռնկման արդյունքում պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերով, վարկառուներին տրամադրված վարկային արձակուրդներով եւ վարկերի մարումների հետաձգումներով, ինչպես նաեւ արտարժույթի փոխարժեքի աճով:

Գծապատկեր 1
 Համաձայն 2020թ. 4-րդ եռամսյակի հրապարակած ֆինանսական հաշվետվությունների՝ ՀՀ բանկերն արձանագրել են նախքան հարկումը շահույթի 20.7% (19,900 մլն ՀՀ դրամ) անկում, մինչդեռ 2019թ. աուդիտի ենթարկված հաշվետվությունների համաձայն՝ շահույթը նախքան հարկումը 2018թ-ի համեմատ աճել էր 36.5%-ով (25,757 մլն ՀՀ դրամ): 2020թ. շահույթի անկումը մեծապես պայմանավորված է եղել արժեզրկման ծախսի զգալի աճով. 2019թ. ՖՀՄՍ 9-ի համաձայն ֆինանսական ակտիվների գծով արժեզրկման ծախսը կազմել է 57,253 մլն ՀՀ դրամ, իսկ 2020թ. աճել է 101%-ով՝ հասնելով 114,950 մլն ՀՀ դրամի (գծապատկեր 2):  Ստորեւ ներկայացված գծապատկերը վկայում է, որ համաձայն 2020թ. 4-րդ եռամսյակի հրապարակված ֆինանսական հաշվետվությունների ՀՀ բանկերին հաջողվել է տարվա ընթացքում գեներացնել բավարար գումարի շահույթ ակնկալվող պարտքային կորուստների գծով արժեզրկման ծախսի զգալի աճի ազդեցությունը մեղմելու համար:  


Գծապատկեր 2

 Ինչ վերաբերում է ակնկալվող պարտքային կորուստների պահուստների մեծությանը, ՀՀ 17 բանկերը միասին 2020թ. վերջի դրությամբ 2019թ. աուդիտի ենթարկված հաշվետվություններում արտացոլված պահուստի համեմատ ունեցել են պահուստի տոկոսի 0.33% աճ՝ ձեւավորելով ընդամենը 163,428 մլն ՀՀ դրամ գումարի պահուստ:


ՀՀ բանկերի կողմից ակնկալվող պարտքային կորուստների պահուստների մեծության առավել ամբողջական պատկերը հասկանալու համար, ներկայացնենք վերջիններիս տոկոսները համախառն վարկային պորտֆելում ՖՀՄՍ-9-ի ներդրման պահից սկսած (գծապատկեր 3):  

Գծապատկեր 3

Ինչպես երեւում է գծապատկերից, ՀՀ 17 բանկերի ընդհանուր պահուստի առավելագույն ցուցանիշը եղել է ստանդարտի ներդրման ժամանակ՝ 2018թ. հունվարի 1-ին, որից հետո ակնկալվող պարտքային կորուստների պահուստի տոկոսը համախառն վարկային պորտֆելում նվազել է եւ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվություններում կազմել է 3.55%: Հատկանշական է, որ այդ նույն ամսաթվին ավարտվող տարվա Բանկերի կողմից հրապարակված 4-րդ եռամսյակի հաշվետվություններում (աուդիտի չենթարկված ֆինանսական հաշվետվություններ), ընդհանուր պահուստի տոկոսը համախառն վարկային պորտֆելում կազմել է 3.13%: Այսպիսով, 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ակնկալվող պարտքային կորուստների գծով պահուստի մեծությունը աուդիտի արդյունքում ավելացել է 0.42%-ով:


Չնայած այն հանգամանքի, որ 2020թ. մարտի 16-ին ՀՀ կառավարությունը արդեն իսկ Covid-19 համավարակով պայմանավորված երկրում արտակարգ իրավիճակ էր հայտարարել, ՀՀ բանկերի կողմից ակնկալվող պարտքային կորուստների պահուստը` 2020թ. երրորդ եռամսյակի հաշվետվություններում ներառյալ, շարունակել է մնալ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աուդիտի ենթարկված հաշվետվություններում արտացոլված տոկոսից ցածր մակարդակում եւ միայն 4-րդ եռամսյակում գերազանցել է 2019թ. ցուցանիշը 0.33%-ով:

Այս համատեքստում տեղին է ներկայացնել նաեւ նույն ժամանակահատվածի համար սպառողական գների ինդեքսի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշների դրսեւորումները (գծապատկեր 4):

Գծապատկեր 4

Հատկանշական է, որ մինչեւ 2020թ. օգոստոս ՀՀ բանկերի հաճախորդները հնարավորություն են ունեցել օգտվել վարկային արձակուրդներից եւ պետական աջակցության մի շարք ծրագրերից, ինչն էլ հենց հանդիսացել է պահուստի ցածր տոկոսի հիմնական պատճառը (գծապատկեր 3): Սպառողական գների ինդեքսի հարաբերական կայուն դրսեւորումը նույնպես վերջինիս արդյունքն է:


Գծապատկեր 3-ից երեւում է, որ երրորդ եռամսյակից սկսած՝ պահուստի տոկոսի ցուցանիշն աճել է, որը, ըստ երեւույթին, պայմանավորված է եղել վարկային արձակուրդների ավարտով եւ փաստացի ժամկետանց օրերի ի հայտ գալով, մինչդեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի շարունակական անկումը, սկսած հենց առաջին եռամսյակից, չէր կարող իր ազդեցությունը չունենալ ակնկալվող պարտքային կորուստների պահուստի մեծության վրա (գծապատկեր 4), առավել եւս, եթե արդեն իսկ տարվա կեսերից սկսած Հայաստանի Կենտրոնական բանկը եւ միջազգային մի շարք կազմակերպություններ փոխել էին տնտեսության կառուցվածքի իրենց կանխատեսումները։ Համաձայն վերջիններիս սպասվող տնտեսական ճգնաժամը բերելու էր ՀՆԱ-ի աճի կտրուկ անկման եւ նույնիսկ նվազման, գնաճի եւ այլ տնտեսական ցուցանիշների բացասական փոփոխությունների: Նշվածը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ բանկերը հիմնականում շարունակում են առաջնորդվել «կրած կորուստների» մոդելի մոտեցումով եւ պահուստները ճանաչում են` հիմք ընդունելով փաստացի ժամկետանց օրերի քանակը, այլ ոչ թե ապագայամետ տեղեկատվությունը եւ ֆինանսական գործիքների ռիսկի էական աճի մասին վկայող որակական չափանիշները: Ավելին, եթե համավարակով պայմանավորված փաստացի խնդիրները տարեվերջին արդեն իսկ որոշակիորեն իրենց ազդեցությունը թողել են բանկերի կողմից հրապարակված 4-րդ եռամսյակի հաշվետվություններում, ապա 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած եւ նոյեմբերի 9-ին դադարեցված ռազմական գործողությունների ազդեցությունը, կարծես թե, դեռեւս իր արտացոլումը չի ստացել բանկերի ակնկալվող պարտքային կորուստների պահուստների հաշվարկներում: Ինչպես Արցախի Հանրապետության ներկայիս սահմաններում, այնպես էլ այդ սահմաններից դուրս գտնվող վարկային ներդրումների եւ վերջիններիս ապահովվածություն հանդիսացող գույքերի արժեզրկման համարժեք եւ ճշգրիտ գնահատումը դեռեւս հսկայական հետեւանքներ կարող է առաջացնել ՀՀ բանկերի համար: Հետեւանքները առավել բացասական կարող են լինել, եթե օբյեկտիվորեն հաշվի առնվի մակրոտնտեսական տեղեկատվության կանխատեսումը տնտեսության հնարավոր արժեզրկման գործընթացների եւ փոփոխված տնտեսական միջավայրի անմիջական ազդեցության համատեքստում:

Ամփոփելով, նշենք, որ արդեն իսկ ընթացքի մեջ է բանկերի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի գործընթացը, եւ համաճարակի ու ռազմական գործողությունների հետ կապված տնտեսության անկման ազդեցության եւ Արցախի Հանրապետության ներկայիս սահմաններում եւ սահմաններից դուրս գտնվող վարկային ներդրումների արժեզրկման գնահատման արդյունքում անհրաժեշտ կլինի իրականացնել ակնկալվող պարտքային կորուստների պահուստների ճշգրտումներ: Հաշվի առնելով 2019թ. աուդիտ չենթարկված եւ ենթարկված ֆինանսական հաշվետվություններում արտացոլված ակնկալվող պարտքային կորուստների պահուստների մեծությունների տարբերությունը՝ կարող ենք ենթադրել, որ պահուստի համարժեք եւ ճշգրիտ գնահատումը կարող է դեռեւս տասնյակ միլիարդ դրամի դուրսգրումների հանգեցնել եւ էական փոփոխության ենթարկել բանկերի կողմից 4-րդ եռամսյակի հրապարակած ֆինանսական հաշվետվությունները:

Անշուշտ, վերը նշված խնդրի բարդությունը պահանջում է ոչ միայն բանկերի ղեկավարության, այլ նաեւ բանկերի բաժնետերերի, ՀՀ առեւտրային բանկերի գործունեությունը կարգավորող մարմինների եւ Հայաստանի կառավարության համատեղ լուծումների փնտրում: Ստեղծված անորոշության եւ նախադեպը չունեցող իրավիճակում անհրաժեշտ է օբյեկտիվորեն գնահատել հնարավոր կորուստները, ձեռնարկել համապատասխան կանխարգելող միջոցառումներ՝ միգուցե, որոշ դեպքերում օգտվելով նաեւ անկախ գնահատողների ծառայություններից եւ իրականացնելով եռամսյակային հաշվետվությունների դիտարկում:

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСКремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границы«Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом ЭпштейнаУчёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст»В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
Самое популярное