Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը վերածվել է կվազիպետության․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև՝

«Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։

Իշխանափոխությունը կվազիպետությունում

Այս իշխանության լինել-չլինելու կոնֆլիկտը մենք քննարկում ենք դասական պետության համատեքստում։ Այդ պատճառով չենք գտնում պատասխանը։ Խնդիրն արդեն Մեկ հոգու լինել-չլինելը չէ, այլ՝ հենց Հայաստանն է վերածվել կվազիպետության, և այդ պատճառով էլ դասական լուծումները, իշխանափոխության դասական մոդելները չեն գործում։

Ես ինքս չգիտեմ, թե կվազիպետություններում իշխանափոխության խնդիրն ինչպես է լուծվում։ Նախադեպերը շատ չեն, Հայաստանում ընդհանրապես չեն եղել։ Աբխազիայում, օրինակ, կարող են հավաքվել մի քանի խոշոր ընտանիքների համախոհներ, տարաձայնությունը լինի ասենք, մանդարինի արտահանման բիզնեսը, մտնել կառավարական շենքեր, այդ ընթացքում Մոսկվայից կժամանի նրանց կուրատորներից մեկն ու կկարգավորի հարցերը։ Ղրղզստանում ձիերով, մահակներով կարող են հեռու-մոտիկ աուլներից հավաքվել, դարձյալ մի քանի խոշոր ցեղախմբերի կոնսենսուս լինի, ու քշեն գործող իշխանությանը։

Հայաստանի մասով այս պահին դժվար է գուշակություններ անել։

Բայց ակնհայտ է, որ մենք դառնում ենք կվազիպետություն, ու գործընթացները գնում են ոչ թե նորմալ պետություններին բնորոշ ստանդարտներով, այլ՝ չկայացած, թերի պետությունների մենյուից։

Իշխանությունը Կվազիպետությունում

Ի՞նչ է այսօրվա Հայաստանի իշխանությունը. պարզվում է, որ եթե դու ունես լոյալ ոստիկանություն, թիկնազոր ու 80-քանի ուսապարկ-պատգամավոր, դու իշխանություն ես։

Մնացածը երկրորդական են՝ պատերազմը, պարտությունը, Արցախը, Սյունիքը, հանրային կարծիքը, մեդիա-տրամադրությունները, նախագահի ինստիտուտը, հոգևոր առաջնորդների հորդորը, Մայր բուհի կոչը, Ազգային Ակադեմիայի կոչը, երկրի գիտակրթական վերնախավը, քեզ մերժած մարզերը  և այլն։

Եթե նկատել եք, Փաշինյանը ցուցադրաբար օտարվել է երկրի խնդիրներից։ Դա շատ բնական ռեակցիա է։ Չի խոսում, այլևս լայվ չի մտնում։ Ինքը չի համարում, որ ինքը պետության առաջ ունի պարտավորություններ, որ ինքը պետության վարչապետն է։ Ինքն իրեն ընկալում է ուղղակի վարչապետ։ Դասական պետության մեջ լինում է պետության վարչապետ, կվազի պետություններում՝ ուղղակի վարչապետ։ Էքզյուպերիի հայտնի ստեղծագործության այսինչ մոլորակի թագավորի պես՝ ինքն իրեն թագավոր։

Հիմնականում ամեն տեղ դիմակով է, նույնիսկ չի ուզում, որ իր դեմքը տեսնեն, հիշեն. ուղղակի թողեք մնամ վարչապետ։

Ու պարզվում է, որ ոստիկանություն, թիկնազոր և անհրաժեշտ X քանակի պատգամավոր ունենալը բավարար է իշխանություն կոչվելու համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա բավարար չէ պետություն կոչվելու համար։

Վտանգը նրանում է, որ Հայաստանում բոլոր ինստիտուտներն ու պրոցեսներն են սրընթաց «կվազիացվում»։

Մենք ունենք կվազիընդդիմություն, կվազիհասարակություն, կվազիտնտեսություն, կվազիբյուջե, կվազիԲԴԽ և այլ  և այլն։ Նույնիսկ մեր զգացմունքներն են դառնում այդպիսին։ Միայն կվազիվշտի պարագայում է հնարավոր այսօրվա ճոխ ու աղմկոտ հարսանիքների ու քեֆերի իրողությունը։ Գուցե հենց այդ կվազիզգացմունքներն ու կվազիպատկերացումներն են Նիկոլի գոյության մեխանիզմները։

Մենք ունենք կվազիքաղաքական պրոցես, որի ծավալները չեն գերազանցում Երևանի փոքր կենտրոնը, և ոչ ոք հարկ չի համարում երկիրը ընկալել ամբողջությամբ։

Եվ, վերջապես, ունենք կվազիիրականություն՝ իբր իշխանություն, իբր միասնական ընդդիմություն, իբր տնտեսություն, իբր հետպատերազմյան վիճակ, իբր հասարակություն, իբր Արցախ, իբր ռուսների կողմից երաշխավորված անվտանգություն և իբր վերահաս վտանգների հանրային գիտակցում։

Կվազի ժամանակահատվածը

Այն փուլը, որում մենք հիմա ապրում ենք, կվազիժամանակահատված է, և որպես այդպիսին՝ ունի իր տրամաբանությունը։ Մեզ թվում է, թե մենք ունենք ժամանակ՝ սպասելու, մտածելու, ավելի հանդարտ որոշումներ կայացնելու համար։

Իրականությունն այն է, որ մենք ընդհանրապես ոչ մի բանի ժամանակ չունենք։

Այս կարճ կվազիժամանակահատվածում ունենալու ենք 2 զուգահեռ պրոցես.

ա/ Իշխանական նեղ թիմը սկսելու է (ոմանք պնդում են՝ արդեն սկսել է) վայրի փող աշխատել։ Բոլոր հնարավոր և անհնար ձևերով փող աշխատել, որովհետև այլ ֆունկցիա կամ առաքելություն իրենք չունեն և դա շատ լավ գիտեն։ Դա լինելու է Հայաստանի պատմության ամենաանթաքույց թալանը՝ աֆրիկյան չկայացած պետությունների պես։ Տարբեր բիզնեսներից, վարկերից, պետության անունից վերցվող պարտքերից։ Իշխանական նեղ խումբը չի տիրապետելու պետական համակարգին, ոչ ոք չի աշխատելու։ Պետական թալանի այս որակը լինելու աննախադեպ երկրի պատմության մեջ։ Տանել ումից ինչ հնարավոր է՝ առանց բարոյական և օրինական ստոպերի։

Բ/ Սրընթաց գնալու է պետության փլուզման պրոցեսը։ Այնքան սրընթաց, որ ռուս խաղաղապահներն «ուշանալու» են։

Փետրվարի 20-ին հանրահաք մարդիկ գնալու են տարբեր մոտիվացիաներով։ Կարծում եմ՝ առաջիկայում հաջողվելու է ավելի նորմալ իշխանություն ձևավորել։ Բայց շատ կարևոր է, որ վաղը հրապարակում մեծ թիվ կազմեն այն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ խնդիրը կվազիպետության մերժումն է, նպատակն առողջ ժամանակակից պետությունն է։ Թող այն լինի խնդիրներով լիքը, մեծ պարտքով, արտագաղթով, վիրավոր։ Բայց զարգացման հնարավորությունն իրական պետությունն է, որ կտա ամեն ինչ շտկելու, վերականգնվելու հնարավորություն։ Եթե այսպես մտածողների թիվը վաղը շատ եղավ հրապարակում՝ հաջողությունը կլինի արագ և ճիշտ որակի, և մենք կհասկանանք, որ կարևորը մենք ենք, կարևորը հրապարակն է, ոչ թե հարթակը՝ իր  այսօրվա բովանդակությամբ»։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное