Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես կասկած չունեմ, որ երևանցին ու հայաստանցին ոտքի են կանգնելու, հուղարկավորելու են Նիկոլի քաղաքական դիակը. Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վաղվա հանրահավաքը միայն Արցախին չի վերաբերում, այն հանուն արժանապատիվ կյանքի է՝ բոլոր իմաստներով: Մեր ժողովուրդն իրավունք ունի արժանապատիվ ապրելու, իրավունք ունի իմանալու զոհերի թիվը և մենք պարտավոր ենք նրանց մահին ու սխրանքներին տալ իմաստ, պարտավոր ենք զբաղվել անհետ կորածների ճակատագրով և իրավունք չունենք գերիներ ունենալ: Մենք պարտավոր ենք սկսել մտածել՝ գիտակցելով, որ իրավունք ունենք լավ ապրելու։ Վաղվա հանրահավաքին պիտի գնանք, որ չլինեն Աննան ու Նիկոլը, Մակունցը և օմեգա Արոն, թալանչի Ավինյանն ու Հայկոն: Այն նույն Հայկոն, որը քանդուքար արեց մեր քաղաքը:

Երևանում երեկ մեկ օր ձյուն տեղաց և միանգամից կաթվածահար արեց մայրաքաղաքի առավոտյան երթևեկը։ Նոր Նորքի միայն մեկ կանգառում իրար էին բախվել 40-ից ավելի մեքենա։ Էլ չեմ խոսում փողոցները չմաքրելու, ավտովթարների և դրանց պատճառով առաջացած կիլոմետրանոց խցանումների մասին, որից վրդովված երևանցիները գրառումներ էին անում, լուսանկարներ տեղադրում ու դժգոհում։

Մի խոսքով, սովորական դարձած երևանյան քաոս էր։ Եվ ինձ համար անհասկանալի էր միայն բնակիչների վրդովմունքը։ Ինչո՞ւ էին դժգոհում և ինչից։ Որ փողոցները մաքրվա՞ծ չեն։ Բայց չէ որ Հայկոն է ձեր քաղաքապետը, երբ դուք ընտրում էիք Հայկոյին, ինչ էիք մտածում` ձյուն չի՞ գալու:

Երբ Հայկոն խոստանում էր գերժամանակակից, ավելի լայն վերելակներ տեղադրել, իսկ նրա ընդդիմախոսներն ասում էին՝ սուտ է խոսում, բազմաբնակարանոցների շախտաները նախատեսված չեն այդ վերելակների համար, դուք ո՞ր կողմին պաշտպանեցիք ու ի վերջո ո՞ւմ ընտրեցիք։ Իսկ հիմա, երբ այդ վերելակները ո՛չ 12 հոգանոց են ու ո՛չ էլ աշխատում են ո՞վ է մեղավոր։

Այլ պատկեր չէր էլ կարող լինել, քանի որ Երևանի քաղաքապետը պաշտոնավարման 2.5 տարվա կեսից ավելին արձակուրդում է և միակ շոշափելի արդյունքը նրա և նրա ընկերների նոր անշարժ գույքերն են արտասահմանյան մայրաքաղաքների թանկարժեք թաղամասերում (այո, դրանք ավելացել են 2018-2021 թթ.): Իսկ պաշտոնավարման հետ կապված բազմաթիվ հարցեր կան. ի վերջո, ինչո՞վ ավարտվեց «Սանիտեկի» բռնազավթումը, ի՞նչ ատկատային մեխանիզմներով գնվեցին ԿԱՄԱԶ-ները, ի՞նչ եղավ մետրոյի նոր կայարանի շինարարությունը և «լայն լիֆտերը»: Ի՞նչ եղավ Երևանի նոր տրանսպորտային համակարգը՝ միասնական վճարային համակարգով։ Ինչու խոստացված մեծ ու հարմարավետ ավտոբուսները փոխարինվեցին «ծյունինգ» արած ԳԱԶԵԼ-ներով:

Ինչ է արել Հայկոն՝ շատ պարզ է. ոչինչ։ Բայց նա միակը չէ։ Ոչինչ չարեց նաև «Բելին հաղթող» ձախողակ երգահանը, որը նշանակվեց գլխավոր ճարտարապետ, փող աշխատեց, իսկ հեռանալիս հետը 2 միլիոն պարգևավճար տարավ՝ ոչինչ չանելու համար: Պարզվեց՝ նրա երգերն էլ էին կեղծ, խոսքերն էլ, իսկ մորուքի, թավշյա ձայնի և լիրիկական երկտողերի հետևում թաքնված է մի շարքային սրիկա, որն իր բաժինը փախցրեց ու հեռացավ:

Բայց երևանցիները դժգոհելու պատճառ չունեն, որովհետև Հայկոն իրենց հավաքական և՛ ընտրությունն է և՛ մեղավորությունը: Եթե Նիկոլին ընտրելիս դեռ ունի էմոցիոնալ դրդապատճառ կամ քաղաքական բացատրություն, ապա Հայկոյի ընտրությունը վստահաբար ո՛չ մեկն էր, ո՛չ էլ մյուսը։ Ընտրել մեկին, որ ամբողջ կյանքում ոչինչ չի արել, բացի ծամածռվելուց, չունի արդարացում, թեև ունի բացատրություն. դա գիտակից ընտրություն էր։ Ընտրություն էր առ ոչինչ. հետևաբար, հիմա ժամանակն է «վայելելու» որոշման հետևանքները կամ փոխելու այն:

Ես կասկած չունեմ, որ երևանցին ու հայաստանցին ոտքի են կանգնելու, հուղարկավորելու են Նիկոլի քաղաքական դիակը և ազատվելու են վերջինիս մետաստազներից՝ ԿԳԲ-ի ագենտներից մինչև թուրքամոլ ստրուկներ, քաղաքական և ֆիզիոլոգիական պոռնիկներից մինչև ծաղրածու քաղաքապետ, որովհետև հայը համբերել ու հանդուրժել գիտի, բայց ստի ու դավաճանության հետ համակերպվելով ապրել՝ ոչ մի կերպ:

Եվ վերջում. Ես խորապես հիասթափված եմ այն «հայտնի երևանցիներից», որոնք դիֆերամբներ էին ձոնում մայրաքաղաքին, երգեր գրում, պայքարում պուրակների ու ծառերի համար, իսկ այսօր հանցավոր լռություն են պահպանում՝ չնկատելու տալով, որ քաղաքը մնացել է անտեր, իսկ բնակիչները՝ որբ։

Մտապահեք վաղվա օրը. փետրվարի 20, 2021 թվական։ Վաղը պետք է դուրս գալ փողոց ընդդեմ սեփական սխալ ընտրության։ Վաղը պետք է լինել Ազատության հրապարակում ոչ թե հանուն անշոշափելի երազանքների, այլ հանուն արժանապատիվ ապրելու, որպեսզի 21-րդ դարում երևանցին ու հայաստանցին ստիպված չլինի ոտքով աշխատանքի գնալ, որպեսզի ոստիկանը հերթապահությունից հետո ստիպված չլինի տաքսի վարել, որպեսզի ուսուցիչն ու թոշակառուն բարեկեցիկ ապրեն, որպեսզի գործարարը դուրս գա նորանահայտ օլիգարխների լծի տակից, որպեսզի սփյուռքահայը կրկին ինքնավստահ ու գլուխը բարձր ապրի։

Դեմ չլինելով, փողոց դուրս չգալով դուք շարունակում եք ընտրել հայրենիքի դավաճաններին, բանակը քանդածներին ու երկիրը աղետի գոտի վերածածներին։

Վաղը ընտրության պահն է, ուստի բոլորս՝ մեծից փոքր, վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին պետք է լինենք Ազատության հրապարակում՝ հանուն արժանապատիվ կյանքի, հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի և մեր երեխաների ապագայի»։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное