Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ում շարունակվում է Արցախից Հայաստան զենք փոխադրողների գործի քննությունը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը:

Քրեական գործի նախաքննությամբ կատարված հետագա քննչական և դատավարական ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված

պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով  Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփշտատուփ` թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ,

1 հատ նռնակ, հրազեն հանդիսացող ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ: Նշված ռազմամթերքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս, ապօրինի փոխադրել և պահել է իր ծանոթ Ս.Գ.-ի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով:

Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել  է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները և հասարակության ու ղեկավարության մոտ ստեղծել ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը:

Այսինքն, ոստիկանության ծառայող Ա.Բ.-ն, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով նախապատրաստվել է անցնել իր պաշտոնեական լիազորությունները՝ դիտավորությամբ կատարել  այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին գալու նրա լիազորությունների շրջանակից՝ էական վնաս պատճառելով  պետության օրինական շահերին, սակայն այդ գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով՝ ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ընդ որում, նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Ա.Բ.-ն իր կողմից  ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին, ով իր հերթին հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:

Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Բ.-ն հանցանքի կատարման մեջ ծագած անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է  և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել  դատարան:

Քրեական գործով շարունակում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները  հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին, որպիսի գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Միաժամանակ, պետական ծառայություն իրականացնող անձանց կոչ է արվում գործել օրինականության սկզբունքի անշեղ պահպանմամբ և զգուշացնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվելու յուրաքանչյուր նման դեպք հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное