Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշխատավարձերի մեծ մասի յուրացում է եղել․ տնօրենը շարունակում է պաշտոնավարել»․ «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» աշխատակիցները դժգոհում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Պատանեկության ստեղծագործական կենտրոնում» հայտնաբերված խախտումներով մի շարք դատական գործեր են ընթանում։ Բանն այն է, որ կենտրոնի աշխատակիցներն իրենց առնչվող տարբեր հարցերով դիմել են իրավապահ մարմիններին, սակայն, ինչպես իրենք են պնդում, «սայլը տեղից չի շարժվում», քանի որ կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը  տարբեր օղակում մերձավորներ ունի։

Նշենք, որ «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» տնօրենն իրավապաշտպան Նարե Արամյանն է, որը հայտնի է հեռուստատեսային տարբեր հաղորդումներից, ինչպես նաև հանդես է գալիս կենդանիների պաշտպանությամբ: Արամյանի տնօրինած կենտրոնը զբաղվում է երեխաների արտադպրոցական կրթությամբ: Կենտրոնում գործում են մշակութային տարբեր խմբակներ, որոնք զբաղվում են տարբեր ուղղություններով երեխաների զարգացմամբ: 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» խմբավարներ Սոֆի Հանյանը, Վահե Կաթրջյանն ու Հասմիկ Խաչատրյանը դժգոհեցին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերի ընթացքից․ «Թիվ 11102420 քրեական գործը, որը վերաբերում է փաստաթղթերի կեղծմամբ, խաբեությամբ աշխատավարձերի մեծ մասի, արձակուրդայինների, հավելավճարների յուրացմանը, 2018թվականից ի վեր մի քննիչից մյուսին փոխանցվելով՝ նորմալ ընթացք չի ստանում։ Անհայտ է նաև թիվ 11853418 քրեական գործի ճակատագիրը, որտեղ 10 աշխատակցի կողմից տրված ցուցմունքները անտեսվեցին։ Արդյունքում՝ տնօրենի կողմից ապօրինի բուժքույր գրանցելու միայն այդ մեկ փաստով գործը, որտեղ մենք 10 աշխատակիցներով վկայի կարգավիճակում էինք, ուղարկվեց դատարան։ Սակայն նիստերն այդպես էլ չկայացան։ Դժգոհ ենք 11102420 քրեական գործի ընթացքից, քանի որ չի կատարվում բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ Կան համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են ՊՍԿ-ի տնօրեն Նարե Արամյանի կոպիտ խախտումների և յուրացումների մասին։ Մեր կողմից փաստացի հաստատվել է պայմանագրի կեղծ լինելը, բայց նշանակվել է դատափորձաքննություն, որի արդյունքների հետ ամենևին համաձայն չենք։ Խոստացան մեզ դարձնել փորձաքննության մասնակից, սակայն առանց մեզ կայացրին իրենց հաճո որոշում։ Քննչական կոմիտեին տեղեկացրել ենք այդ մասին՝ մեզ հետ տանելով նշված ապացույցները, բայց հարցը այդպես էլ լուծում չստացավ»,- ասացին խմբավարները՝ ընդգծելով, որ արդեն 10 տարի է, ինչ  նորմալ աշխատավարձեր, արձակուրդայիններ, հավելավճարներ չեն ստանում։ 

Սոֆի Հանյանի խոսքով՝ թեև քաղաքապետարանի 2019 թվականի հունիսի 26-ին, համապատասխան փաստաթղթով,  համար 11853418 քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ, կասեցվել է Նարե Արամյանի պաշտոնավարութունը, սակայն նա մինչ օրս շարունակում է տնօրինել հաստատությունը։

Վահրամ Կաթրջյանն էլ նշեց, որ իրենց պահանջը մեկն է, որպեսզի Նարե Արամյանը հեռանա և այլևս չպաշտոնավարի՝ որպես «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» տնօրեն․ «Ենթադրում ենք, որ յուրացվել է մեզ հատկացված գումարների զգալի մասը»,- ասաց խմբավարը։ 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարե Արամյանից, սակայն նա նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործերը տարբեր են, միմյանց հետ փոխկապակցված չեն․ «Քանի դեռ դատական գործընթացները շարունակվում են, մեկնաբանություն տալ կարող եմ միայն դրանց ավարտից հետո։ Դեռ ոչինչ տեղի չի ունենում, որպեսզի հասկանանք՝ ինչ իրավիճակ է, և որ հարցին ինչպիսի լուծում պետք է տրվի»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է կենտրոնի աշխատակիցների բողոքներին, թե աշխատավարձերը ամբողջությամբ չեն վճարվում, Նարե Արամյանը պարզաբանեց․ «Հաստիքացուցակները հաստատվում են հիմնադրի կողմից, վերահսկվում են ՊԵԿ-ի կողմից, և դրա մեջ տնօրենի ինքնիրավչություն ուղղակի լինել չի կարող։ Այդ ամենը վերահսկելի է։ Այնպես չի կարող լինել, որ 60 հոգու նորմալ աշխատավարձ տրվի, իսկ, օրինակ, մեկ, երկուսին կամ տասին՝ ոչ»,- ասաց Արամյանը։ 

Նարե Արամյանը նորմալ է համարում, որ աշխատակիցներից ոմանք կարող են ստանալ 15 000 դրամ աշխատավարձ՝ նշելով, որ նրանց աշխատավարձը չի կարող որևէ կերպ ֆիքսված լինել, քանի որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի օրենքով ժամային, հաստիքային վճարումները հստակեցված են, թե որքան են վճարվում և ինչ համակարգով։ «Մեր բոլոր փաստաթղթերն անցել են հաշվապահական փորձաքննություն և որևէ խախտում չի հայտնաբերվել»,֊հավելեց Նարե Արամյանը։

 

           
 

 

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное