Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արմավիրի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հարգելի վարորդներ, հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում, Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռայինան վադողերով: