Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 17.02.2021

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության գրեթե ամբողջ  տարածքում ձյուն է տեղացել, Երեւանում՝ անձրեւ։ Շրջանների մեծ մասում մինչեւ կեսօր ուժեղ քամիներ են փչել։ Որոշ հատված քամիներն առաջացրել են ավերածություններ՝ պոկելով տանիքներ ու վնասելով ավտոմեքենաներ։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են։ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել սաստիկ բուք է։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, ըստ օդերեւութաբանների, աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով:

Անցած պատերազմի, բանակի սպառազինության, քաղաքական ապագայի շուրջ  «Արմյնուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում շարունակել է դիտարկումները ներկայացնել ու բացահայտումներ անել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ալիեւը սխալվում է, կարծելով, թե հաղթել է Հայկական բանակին կամ հայ ժողովրդին, իրեն կամ Ռոբերտ Քոչարյանին ու իր ստեղծած բանակին։ Բանակը չի պարտվել, պարտվել է կապիտուլյանտը, ասել է նա:

Նա հերքել է, իր խոսքով, այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը  մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն։ Եթե այդ վիճակն էր բանակում, ապա ինչու Ալիևը պատերազմ չէր սկսում նախորդ տարիներին, հարցրել է երրորդ նախագահը։ Սերժ Սարգսյանը պատմել է, որ բանակի՝ 2018-2024 թվականների համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար,  500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մինչև 2024 թիվը ձեռք էր բերվելու 2500 անօդաչու թռչող սարք: Բայց գործող իշխանություններն այդ գործարքները չարեցին, 3 ՏՈՌ համակարգերից մեկը գնեցին, ձեռք բերեցին ՍՈՒ-30, որը կիրառելի չէր։ Պատերազմի կառավարմանը, Սերժ Սարգսյանի խոսքով, անհարկի միջամտություններ են եղել, ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Ամեն անգամ պարտադրվում էր բեկում մտցնել ռազմական գործողություններում, ինչն առանց նախապատրաստության՝  անթույլատրելի է։ Ինքը Բակո Սահակյանի միջոցով փորձել է խորհուրդներ փոխանցել ու իր ծառայություններն առաջարկել Արցախի նախագահին, որն այդպես էլ իրեն չի ընդունել։ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ նախկինների հրահրմամբ դավադիր պատերազմ սկսելու եւ մեղքն իր վրա գցելու Փաշինյանի հայտարարությանը։

Ապրիլյան պատերազմի հետաքննությունը եւ գեներալներին ու հերոսներին հետապնդելու քայլերը Սարգսյանի բնորոշմամբ՝  բանակը ջախջախելու հերթական փուլն էր: 3-րդ նախագահը ցավով է նշել, որ իշխանությունը հրաժարվել է նախկին հրամանատարների պատրաստակամորեն առաջարկած ծառայություններից, մինչդեռ, երբ Շուշիի ճակատագիրն արդեն որոշված էր, իշխանական լրատվամիջոցներով գովերգում էին Սեյրան Օհանյանին։

Շուշին ոչ թե ընկել է, այլ հանձնվել, համոզված է Սերժ Սարգսյանը։ Ըստ նրա, նաեւ այնպես չէ, որ Թուրքիան միայն այս պատերազմում է աջակցել Ադրբեջանին, այդպես էր նաեւ նախորդ պատերազմներում։ Սակայն այս համատեքստում չէր կարելի վատացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը, խաղալ ՀԱՊԿ-ի հեղինակության հետ՝ Խաչատուրովին հետ կանչելով։  3-րդ նախագահը զարմացած է նաեւ, որ Իսկանդերի պես հզոր զենքը չի կիրառվել հենց պատերազմի 3-4-րդ օրը, երբ հայտնի էին ադրբեջանական զորքերի կուտակումների վայրերը։ Բանակում կոռուպցիայից խոսողներն, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է բացատրեն, թե ինչու են շատ բարձր գնով՝ 600 դոլարով, մեծ քանակությամբ զրահաբաճկոն ձեռք բերել։

Վերականգնվելու համար բոլորիս սպասում է դժվարին աշխատանք, բոլորս այդ ուղղությամբ պետք է աշխատենք, ասել է Սերժ Սարգսյանը եւ շեշտել, որ ինքը ոչ մի պարագայում պետական ղեկավար պաշտոն այլեւս չի զբաղեցնի։

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ, երեկ ադրբեջանցիները Արցախյան կողմին են հանձնել 106 զոհվածի  մարմին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքով հայտնել է, որ կողմերը սկսել են նաեւ ջանքեր գործադրել 1990-ականների պատերազմի հայ եւ ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում, քննարկել  Շիրակի մարզի ընթացիկ եւ ռազմավարական խնդիրները։

Փաշինյանը նաեւ հանդիպում է ունեցել  շիրակցի գերեվարվածների հարազատների հետ։

Արցախի Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որով առաջարկում են ռուսերենը եւս դարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզու։ Օրենսդրական նախաձեռնությունը դեռ պետք է հավանություն ստանա Ազգային ժողովի կողմից։

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի: Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Որոշ ընդդիմադիր փորձագետներ կարծք են հայտնել, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 206 նոր դեպք։ Մահացել է 6 վարակակիր, որոնցից մեկի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3948 է։

Բիթքոինը հերթական ռեկորդն է գրանցել․ սակարկությունների ժամանակ վիրտուալ արժույթի գինն աճել է 4,15 տոկոսով եւ բարձրակետին հասել 51,2 հազար դոլարի:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.59 դրամով ու կազմել  524.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.49 դրամով ու կազմել 632.60 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.45 դրամով  ու կազմել 727.82 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել 7.11 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ,  լեռներում ու նախալեռներում` ձյան տեսքով: Երեւանում սպասվում է թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը` +4 +6:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное