Շուռնուխի ու Որոտանի տուն կորցրած բնակիչները վեց ամիս կստանան 68 հազարական դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍյունիքի մարզի Շուռնուխ ու Որոտան գյուղերի տուն կորցրած բնակիչները առնվազն վեց ամիս կստանան 68 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Որպես նախնական փոխհատուցում` բոլորին տրվել է 300 հազար դրամ՝ անկախ տարիքից, և առնվազն 6 ամիս ժամկետով կրկին բոլորին տրվելու է 68 հազարական դրամ»,- ասաց նախարարը։
Նա ասաց, որ բոլոր բնակիչների համար կառուցվում են նոր տներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Մոտ 10 տուն էլ կորցրել են Որոտան գյուղում։