D վիտամինը COVID-19-ի հետեւանքով մահացությունը 60 տոկոսով կրճատում է. հետազոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆD վիտամինի գործածումը թույլ է տալիս 60 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Իսպանիայից հետազոտողները, որոնց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Social Science Research Network ամսագրում:
Այս տվյալները ցույց են տալիս, որ D վիտամինը կարող է մեծացնել COVID-19-ով պացիենտների ապրելիության հավանականությունը: Իհարկե, մեր օրգանիզմում այս վիտամինի մեծ մասն արտադրում է մաշկը՝ արեգակի ճառագայթների ուղիղ ազդեցությամբ, իսկ դրա համար մարդիկ պետք է հաճախ դուրս գան փողոց:
Փորձի ժամանակ դրա հեղինակները կորոնավիրուսով պացիենտներին տվել են D 900-ի որոշակի չափաքանակներ, ինչը թույլ է տվել ավելի քան 60 տոկոսով նվազեցնել մահացությունը: Պարզվել է, որ վիտամինաթերապիան նաեւ 80 տոկոսով կրճատել է թոքերի արհեստական օդափոխության կարիքը:
Հետազոտության մասնակիցներին հոժարակամորեն բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները ստացել են կալցիֆեդիոլ, իսկ երկրորդ խմբին տրվել են պլացեբո: Հետազոտության արդյունքներն առայժմ անկախ գնահատական չեն ստացել, բայց ցույց են տալիս, որ 551 պացիենտ ունեցող առաջին խմբից միայն 36 մարդ է մահացել կորոնավիրուսի հետեւանքով: Երկրորդ պլացեբո ստացածների խմբում 379 մասնակիցներից մահացել է 57 պացիենտ: Առաջին խմբի մասնակիցների 5 տոկոսը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքներում: