Երևանում տնակ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին՝ ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի, որ Գ․Հովսեփյան փողոցում՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի մոտակայքում, կրպակ կամ տնակ է այրվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 10։40-ին, մարել՝ 11։22-ին։ Այրվել է մետաղյա տնակի (30 քմ) ներսի գույքը: