Սյունիքի մարզում 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ:
Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:
Քննիչի որոշմամբ ինքնաձիգը առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում: