Երկրաշարժի հետևանքով քաղաքացին վնասվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախնական տվյալներով, ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում. Երևան քաղաքում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ: