Կամչատկայում Սիրահարների օրվա կապակցությամբ Հայաստանից ներկրվել է երկու հազարից ավել ծաղիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆcity-pages.info-ն գրում է, որ հայաստանցի մատակարարները Կամչատկա են ուղարկել ավելի քան 2,2 հազար ծաղիկ, որոնք Ելիզովի օդանավակայանում մանրակրկիտ ստուգել են «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները:
Դրանք վարդեր, հերբերաներ և ալստրոմերիաներ են: Ծաղիկներն ունեն բուսասանիտարական հավաստագրեր, որոնք տրված են Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:
«Ռոսսելխոզնադզոր» -ը հայտնում է, որ ծաղիկները մանրակրկիտ ուսումնասիրվել են: Փորձագետները ստուգել են բուսասանիտարական փաստաթղթերի առկայությունն ու համապատասխանությունը, ուսումնասիրվել են բեռնարկղերն ու ծաղիկները կարանտինային օբյեկտները հայտնաբերելու նպատակով, մասնավորապես արևմտյան (կալիֆորնիական) ծաղկային տրիպսի նկատմամբ: Արդյունքում տրվել է ներմուծման թույլտվություն. խմբաքանակը համապատասխանել է կարանտինային բուսասանիտարական օրենսդրության բոլոր պահանջներին և կանոններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը