Բացատրել են, թե ինչ է սպառնում Հայաստանին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Արևմուտքին կոչեր հղելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrueconomics.ru-ն գրում է, որ Հայաստանի հակառուսական հայտարարությունները կարող են ծանր իրավիճակում հայտնված այդ երկիրը զրկել Ռուսաստանի կողմից աջակցությունից: Այս մասին հայտարարել է «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցը:
Փորձագետը, պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Ռուսաստանի հնարավորությունների մասին հարցին, խոսել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին: Ըստ Բարանեցի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան չի կարող ուղղակիորեն ազդել Բաքվի վրա և Ադրբեջանի ղեկավարին հրավիրել Կրեմլ որոշ հարցեր պարզելու և հրահանգներ տալու համար: Եթե ինքնիշխան պետությունը ցանկանում է, ապա նա կարող է ցանկացած ռազմաբազա տեղակայել իր տարածքում առանց նայելու այլ երկրների կարծիքներին, նշել է նա:
Ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն էլ ասել է, որ Հայաստանը, որի Նիդեռլանդներում դեսպան Տիգրան Բալայանը պաշտպանել է բլոգեր Նավալնու «թունավորման» պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը, ավելի մեծ ուշադրության է արժանի:
«Եվ մենք դեռ պետք է նրանց համար կռվեինք հանուն Արցախի», - ասել է նա: Բարանեցը հավելել է, որ դրանից անմիջապես առաջ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է ռուսական զենք ձեռք բերելուց՝ չնայած ՀԱՊԿ շրջանակներում իր դաշնակցի կարգավիճակին: «Դաշնակից է կոչվում, և մենք նրան պաշտպանու՞մ ենք», - վրդովվել է Բարանեցը:
Ըստ նրա` Հայաստանի կողմից նման քայլերը ցույց են տալիս այդ երկրի` որպես Ռուսաստանի դաշնակիցի անվստահելիությունը: Մոսկվան պետք է համապատասխան եզրակացություններ անի ստեղծված իրավիճակից և քննարկի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու հնարավորությունը՝ ընդհուպ մինչև զորքերի դուրսբերումը և այդ կովկասյան հանրապետության տարածքում գտնվող ռազմաբազան լքելը: Փորձագետը ենթադրել է, որ Երևանը պետք է հասկանա, թե ինչով է դա սպառնում Հայաստանին:
«Ես վախենում եմ, որ մենք արդեն պետք է ծրագրենք այդ ռազմաբազան տեղափոխելու հարցը, ամեն դեպքում. թող ինձ պատժեն պատկան մարմինները, բայց ասվածը շատ լուրջ է, պետք է մտածել այդ մասին», - ասել է Բարանեցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը