Նոր ինտրիգ Սյունիքում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻնչպես հայտնի է, օրերս Հրանտ Բագրատյանը հերթական գաղտնի փաստաթուղթը ներկայացրեց, որտեղ գաղտնազերծեց ՀՀ իշխանությունների ևս մի պայմանավորվածություն՝ Սյունիքում ճանապարհների ու սահմանների հետ կապված։ Այդ «հուշագիրը», որը կնքվել է նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, կոնկրետ կոորդինատներ և մանրամասներ է պարունակում, որը չի հրապարակվել, լայն հանրությանը չի ներկայացվել։ Եվ միայն պատահաբար, Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս շարքային սպայի բարեհաճության արդյունքում է այն հայտնվել նախկին վարչապետի և ըստ այդմ՝ մեր տեսադաշտում։
Միանշանակ է, որ մենք հայտնվել ենք այնպիսի աբսուրդի թատրոնում, որ եթե վաղն արթնանանք ու իմանանք, որ կառավարությունում ճաշին մարդու միս են ուտում, այլեւս չենք զարմանա։ Ինչպե՞ս չզարմացանք «ԱԱԾ սահմանապահ զորքեր» ստորագրությամբ հայտարարությունը կարդալով, որտեղ ԶԼՄ-ներին արգելում են Սյունիքի մարզ մեկնել կամ «տարբեր թեմաներ լուսաբանել», եթե չունեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Սա արդեն Արծրուն-2 օպերացիան է՝ տեղեկատվությունը թաքցնելու նպատակով։
Անդրանիկ Կիրակոսյան