Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճոճանակը շարժվեց». Հայաստանը պատրաստվում է իշխանափոխության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
politexpert.net-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարելով, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանի ներկայիս իշխանության շրջանում: Այն մասին թե ի՞նչ են նրանից սպասում այդ անդրկովկասյան հանրապետությունում պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:
 
«Ներկայումս զգացվում է կանխատեսելի, հասկանալի և ուժեղ անհատականությունների նկատմամբ ինտենսիվորեն աճող պահանջարկ: Մարդիկ համտեսել են պոպուլիզմի պտուղները, «գունավոր հեղափոխությունների» արդյունքները և անփորձ մարդկանց աշխատանքը: Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, այժմ առկա է բոլորովին այլ տիպի մարդկանց, բոլորովին այլ թիմերի՝ արհեստավարժ մենեջերների թիմերի կարիք, պետք են մարդիկ, որոնք ունեն կամք և ունակ են, նայելով իրենց հակառակորդների աչքերին, ճշմարտությունն ասել: Եվ Հայաստանում կա այդպիսի թիմ»:
 
Սա մեջբերում է «Սպուտնիկ Արմենիա»-ին Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցից: Ահա ևս մեկ միտք նրանից.
 
«Ժամանակակից Հայաստանը կարիք ունի հրատապ փոփոխությունների, որպեսզի պահպանվեն ժողովրդն ու պետականությունը: Արժե շատ լուրջ մտածել Ռուսաստանի հետ ավելի խորը փոխգործակցության մասին, շատ ավելի խորը, քան հիմա է»:
 
Հարցազրույցը, դրանում տրված գնահատականները և կատարված հայտարարությունները բուռն արձագանք են առաջացրել: Ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Եվ դա առանձնապես զարմանալի չէ: Փորձագիտական հանրությունը հասկանում է, որ հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել շատ երկրների շահերի վրա, ազդել աշխարհաքաղաքական իրողությունների և դասավորվածությունների վրա: Եվ դրանք առաջին հերթին ազդելու են Ռուսաստանի վրա, ինչը արդեն իսկ նկատվում է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո:
 
Հայ հասարակությունը ակտիվորեն քննարկում է Քոչարյանի երկրի ղեկավարի պաշտոնին վերադառնալու հնարավորությունները: Նա ինքը արդեն հայտարարել է, որ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների ու հաղթել: Ոմանց համար այդ հայտարարությունը գուցե և անսպասելի է, բայց այն հիմնված է սթափ հաշվարկի վրա: Ստեղծված իրավիճակում մարդկանց տրամադրությունը արագորեն է փոխվում, և այսօր շատերն են ցանկանում վերադարձնել Քոչարյանին, որը գիտի թե ինչպես է պետք կարգ ու կանոնը վերականգնել, ինչով էլ վաստակել է ինչպես իր կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների հարգանքը: Իսկ այն փաստը, որ հայկական պետականությունն այժմ կարիք ունի վերականգնման իր տարբեր ասպեկտներով, կասկածից վեր է:
Հայաստանում շատերը չեն սիրում Քոչարյանին, որոշները շատ զուսպ վերաբերմունք ունեն նրա նկատմամբ, իսկ ոմանք էլ անձնական վիրավորանքներ ունեն: Այդ ամենը բնական է, երբ խոսքը վերաբերվում է մի մարդու, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը: Բայց նրա հանդեպ ունեցած ոչ միանշանակ վերաբերմունքով հանդերձ, հասարակության տարբեր շրջանակներում որոշակի կոնսենսուս է ի հայտ եկել. կոշտ ու պրագմատիկ Քոչարյանը հենց այն գործիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանին այս փուլում, երբ անհրաժեշտ է հանրապետությունը դուրս բերել սպառնացող բազմաոլորտային ճգնաժամից, որը, որպես այդպիսին, կարող է բերել պետականության փլուզում:
 
Մի շարք փորձագետների կարծիքով` հենց այդ նոր կոնսենսուսի մասին տեղեկացվածությունն է դրդել Հայաստանի իշխող խմբակցությանը հանդես գալ հայտարարությամբ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ չեն: Չնայած վերջերս նրանք ասում էին, որ դրանք անհրաժեշտ են հասարակության տրամադրությունները պարզելու համար, և նույնիսկ այդ հարցով խորհրդակցում էին ընդդիմության հետ: Ըստ փորձագետների` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր նախաձեռնել դրանք և գնալ ընտրությունների հավատալով, որ պատերազմի արդյունքներից շոկային իրավիճակում հայտնված բնակչության մասնակցության նվազագույն տոկոսի պայմաններում և օգտագործելով վարչական ռեսուրսները, ինքը կարող էր հաղթանակ ապահովել: Բայց նրա սեղանին են դրվել փակ հարցումների արդյունքները, ըստ որոնց` ինքը Քոչարյանի դեմ ոչ մի շանս չունի, և նախկին նախագահի գլխավորած ուժը ընտրություններում կհաղթի ձայների բացարձակ մեծամասնությամբ (գործող վարչապետ Նիկոլ Փաշինյան-13%, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան-51%, նախկին վարչապետ Կարեն Կարապետյան-8%, ևս մի քանի գործիչ և նշվածներից ոչ մեկին-24%): Եվ հենց այդտեղ էլ իշխող կուսակցությունը հետ է կանգնել իր որոշումից և հայտարարել, որ չի տեսնում ընտրությունների անհրաժեշտություն, քանի որ չկա «հասարակական պահանջ»: Դա թույլ փաստարկ է, քանի որ հենց իրենք իշխանություններն էլ հասկանում են, թե ներկայումս որքան ուժեղ է Հայաստանում քվեարկությամբ կամ այլ եղանակով Փաշինյանի թիմին իշխանությունից հեռացնելու պահանջը: Այլ հարց է, որ շատերը հանրապետությունում, ներառյալ ընդդիմության ճամբարում գտնվողները, հույսները դրել են ընտրությունների վրա, որպեսզի վարչապետը «ազնվորեն» հեռանա՝ առանց որևէ միջադեպի: Բայց հիմա կասկածները վերացել են, և այս օրերին ընդդիմությունը ռեսուրսներ է մոբիլիզացնում բողոքի նոր ալիք բարձրացնելու համար, որի նպատակն է հանրային պահանջը Փաշինյանին տեսանելի դարձնելը ...:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное