Առաջիկա օրերը չոր ու տաք կլինեն. եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ևս փետրվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում փետրվարի 12–ի գիշերը կգրանցվի 2-4 ատիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +13...+15 աստիճան։