Այս նախաձեռնությունը լրագրողների և լրատվամիջոցների դեմ ճնշման գործիք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իմ քայլի» պատգամավորները վերջերս հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում են արգելել լրատվամիջոցներին անանուն աղբյուր վկայակոչելով տեղեկություններ հաղորդել: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։
— Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, արդյոք սա խոսքի ազատության սահմանափակում չէ հանդիսանում։
— Բնականաբար սահմանափակվում է խոսքի ազատությունը, և բավականին անորոշ նախաձեռնություն է, այսինքն այն չափանիշները, որոնք դրված են բավականին երկիմաստ են և կարող են տարընթերցվել և օրենքը կարող է ընտրովի կիրառվել։
— Դուք ի՞նչ վտանգներ եք տեսնում:
— Այս նախաձեռնությունը լրագրողների և լրատվամիջոցների դեմ ճնշման գործիք է։
— Իսկ այս նախաձեռնությունը ինչ- որ դրական կողմեր ունի։
— Դրական կողմերը դա հարցի մյուս հատվածն է, որը ենթադրում է ֆինանսական և քաղաքական զեկուցում։
—Ինչ եք կարծում այս նախագիծը լավագույն տարբերակն է ֆեյք լրատվության դեմ պայքարի համար։
— Բնականաբար լավագույն տարբերակը չի և չի էլ պայքարի, որովհետև եթե անգամ լրատվամիջոցներին արգելեն ինչ-որ նյութ տարածելը, ապա սոցցանցերով անպայման կտարածվեն ֆեյք լուրերը։
Սոնա Գիշյան