Երթևեկության կազմակերպման փոփոխություն. Լուսավորիչ փողոցում այլևս հետդարձ չի կարելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ըստ այդմ, հաղորդվում է, որ երթևեկության բարելավման նպատակով Գր. Լուսավորիչ փողոցով Պարոնյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձի կատարումը: