Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հնարավորություններ կտա «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Հայտնում է ՀՀ կրթույան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Նախարարը նախ ներկայացրել է օրինագծի հիմնական նպատակները, այն է՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության, թափանցիկության ապահովումը և խտրականության բացառումը, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ու հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությունը, հայագիտական հետազոտությունների գերակայությունը, Եվրոպական բարձրագույն կրթության և հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրվածության շարունակական ընդլայնումը և այլն:

«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ։ Նշված օրենքների ընդունման պահից ի վեր իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացին միանալու, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս կազմելու, «Հորիզոն 2020» ծրագրում ինտեգրվելու հանգամանքով։ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ու «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ օրենքները վերանայելու և նոր օրենք մշակելու խնդիրն ունի առնվազն մեկ տասնամյակի պատմություն»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այդ նպատակով ուսումնասիրվել են մի շարք երկրների օրենսդրություններ, ինչպես նաև նախագիծը քննարկվել է ԵՄ, ԵԽ, ՀԲ միջազգային և տեղական փորձագետների հետ:

Վահրամ Դումանյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները:

Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր

Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։

Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածության

Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։ Նախագծով կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, որն ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով։

Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն

Նախագծով նախատեսվում է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի շնորհած միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։

Կրթական ծրագրերի հավատարմագրում

Օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախագծով վերապահվում են Կառավարության հաստատած հավատարմագրման կարգին։

Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում

Պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում

Օրենքի նախագծի կարգավորմամբ՝ դիմորդը, համաձայն ընդունելության քննությունների արդյունքի, կարող է ընտրել նույն ոլորտում կրթություն իրականացնող տարբեր բուհեր, և պետական ֆինանսավորումը տրվում է իր նախընտրած բուհին։ Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր է։

Բուհերի ֆինանսավորում

Օրենքի նախագծով առաջարկվող ֆինանսավորման նոր մոդելը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացում հետևյալ սխեմայով՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին, ուսումնառության կրթաթոշակների տրամադրում, ուսումնառության նպաստների տրամադրում, ուսանողական ֆինանսական խրախուսում, մրցակցային և նպատակային ֆինանսավորում:

Կառավարման մոդել

Առաջարկվող կարգավորմամբ կառավարման խորհուրդների կազմը սահմանվում է 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը (դասախոսական և ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից), իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից։ Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Մրցույթը հաղթահարած մինչև երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը։ Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը 5 տարի ժամկետով կնքում է սահմանված նմուշի պայմանագիր:

Վարչական, ակադեմիական և գիտահետազոտական կազմի պաշտոնավարման տարիքային վերին շեմը և կենսաթոշակային երաշխիքներ

Առաջարկվող կարգավորմամբ՝ հանրային բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) և ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին։

Գիտությունների ազգային ակադեմիա

Ակադեմիան պահպանում է գործող օրենքով իրեն վերապահված բոլոր հիմնական լիազորությունները, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծելու լիազորությունը: Միևնույն ժամանակ ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն՝ ունենալով իրենց կառավարման խորհուրդները։

Երևանի պետական համալսարանի կարգավիճակ

Նկատի ունենալով Երևանի պետական համալսարանի՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության և մշակույթի բացառիկ նշանակություն ունեցող հաստատություն, օրենքի նախագծում առաջարկվում է ընդգրկել դրույթ, որի համաձայն՝ նրա կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը։

Նախարար Վահրամ Դումանյանի ելույթից հետո ԱԺ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել նրան: Մասնավորապես, Անի Սամսոնյանին հետաքրքրել է կառավարման խորհուրդների թվաքանակի և համամասնության, իսկ Գևորգ Պապոյանին՝ ԵՊՀ-ի կարգավիճակի հարցը: Պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրաձայնել է ԳԱԱ-ի, դրա կազմում գործող գիտական կազմակերպությունների կարգավիճակի և ֆինանսավորման, ինչպես նաև բուհերում ակադեմիական միջավայրի պահպանության հարցերը: Շիրակ Թորոսյանն անդրադարձել է բուհերի ֆինանսավորման մեխանիզմներին, իսկ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ բարձրագույն կրթության և գիտության միջև կապի ապահովմանն առնչվող հարցերին: Վարդևան Գրիգորյանն էլ բարձրացրել է բուհերի ինքնավարության և ռեկտորների ընտրության հարցերը:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Նա կարևորել է բուհերի ապաքաղաքականացման, կրեդիտների փոխանցելիության, լրիվ կամ մասնակի ծանրաբեռնվածության, բուհական ընդունելության, ինչպես նաև սոցիալական գործընկերության և ֆինանսական ճկուն մեխանիզմների ներդրման հարցերը: Նիստի ընթացքում օրենքի նախագծի վերաբերյալ հնչել են շուրջ երկու տասնյակ ելույթներ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net
Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное