Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը պիտի նիկոլին «արժանի» դառնա. Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Ընդդիմությունը պիտի նիկոլին «արժանի» դառնա: Այլապես....
Սերունդ կորցրած հայրենիքն ու 3-4 պատգամավոր կորցրած անհայրենիքը
Այսօր իրենցքայլականներից մեկը հերթական բարբաջանքների կույտն էր շաղ տվել մամուլի էջեր, որից աչքի զարնեց մի վերնագիր. «Այս դժվարին իրավիճակում մենք կորցրեցինք ընդամենը 3-4 պատգամավոր»: Սովորաբար չեմ արձագանքում շարքային իրենցքայլականների, դե քանզի ինքս ինձ ինտելեկտուալ վանդալիզմի կամ դիվերսիայի ենթարկել չեմ ուզում: Առանց այն էլ մի դավաճանը ու նրա անվերջանալի թվացող անբարո մտքերը ամբողջ կյանքի համար հերիք ու հերիք են:
Բայց այս մեկի կողքով անտարբեր անցնել չկարողացա: Երևի շատ էր հոգիս վիրավորվել, իսկ ֆեյսբուքյան պատին ուղղված անտարբեր հայացքս, անտարբեր չէր մնում պարբերաբար հանդիպող այդ հրեշավոր մտքից: Այս միտքն ու այն արտահայտողը նիկոլիզմի ու նիկոլի բարոյական նկարագրի, իսկ ավելի ճիշտ` այդ նկարագրի տոտալ բացակայության հավաքական կերպարն է:
Չէ, դուք հասկանում եք....
Այս մարդակերպ զանգվածի համար «դժվարին իրավիճակը» ֆրակցիայից դուրս եկած պատգամավորներն են, որոնց մասին նա խոսում է ինչպես իրերի: Կորցրինք… իրերը, դա այն դեպքում, երբ իրենք մնացածներով առավել են անշունչ առարկա հիշեցնում, քան դուրս եկածները, ովքեր փորձել են շնչել արյունով չներծծված օդ:
Սրանց համարը դժվարին իրավիճակը թլպատված Հայաստանն ու անդամահատված Արցախը չեն, Հայաստանի սուվերենության դե ֆակտո առկախված վիճակը չէ, իրենց ստրակատիրոջ վասալական կեցվածքը չէ, գահավիժող տնտեսությունն ու «հեղափոխական» թանկացումները չեն, 5000-ից ավել զոհերը չեն, 10000-ից ավել հաշմանդամ դարձածները չեն, հազարավոր անտուն մնացածները չեն, ադրբեջանական բանտերում դժոխք ապրող գերիները չեն, իրենց երեխաների անթաղ մասունքները որոնող ու ԴՆԹ-ի պատասխանին ինչպես հրաշքի սպասող ընտանիքները չեն....
Իրենց համար դժվարինը…… իրենց թշվառ գոյության ու անիմաստ կեցության երաշխավոր իշխանության պահպանման համար անհրաժեշտ մարդակերպերի խմբակն է, որից մի քանի առարկա է պակասել….
Անկեղծ ասեմ ձեզ` ես միամիտ չեմ այնքան, որ մտածեմ, որ մարդկային որևէ բան նման զանգվածի վրա կարող է ազդել: Նրանք բոլորը նիկոլներ են` անսկզբունք, անբարո, լպիրշ, անխիղճ, սուտասան, չտես, ագահ, անդեմք, անդիմագիծ ու անհայրենիք: Նրանց չի ցավեցնի այն, ինչ սովորաբար ազդում է միջին վիճակագրական հայ բարոյական մարդու վրա: Ուստի պետք է հստակ հասկանալ: Սիմետրիկ պատասխանը ազդեցիկ չէ:
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց նիկոլի` որպես դիակի ժամանակավոր «երկարակեցության» պատճառներից մեկը իրեն արժանի առարկաներով շրջապատելն է: Նրանք արժանի են իրեն` իրենց հատկանիշներով:
Արտահերթի կեղծ փուչիկից հետո հատկապես եկել է հասարակության որպես ամբողջության, ու ընդդիմության, զինվորականության, մտավորականության , հոգևորականության, ուժայինների, պետական համակարգի ԱՐԺԱՆԻ դառնալու ժամանակը:
ԱՐԺԱՆԻ կամ հայրենիքին կամ նիկոլին
ԱՐԺԱՆԻ կամ պատվիդ կամ նիկոլին
ԱՐԺԱՆԻ կամ կյանքիդ կամ նիկոլին:
Արժանի դառնալու համար յուրաքանչյուրը պիտի ապաշխարհի, հետադարձ հայացք գցի իր անցած ուղուն, ընդունի սխալները, հետևություններ անի ու հասկանա…. Այս մի փոքր հողը կամ մերն է կամ ուրիշինը:
նիկոլը իրեն պահում է ԱՐԺԱՆԻ այն ստորությանը, նողկանքին, դավաճանությանը, անամոթությանը, ապիկարությանը, որը.... մենք իրեն վերագրել ենք: Նա իրեն պահում է ... ինչպես.... նիկոլ... Որն իր էությունն է: Նա անում է այն ինչ, իրենից սպասում էին ու մի քիչ էլ` ավելին:
Իսկ մե՞նք: Մենք չենք պահում մեզ արժանի այն ցավին, դժբախտությանը, վրեժին, արժանապատվությանը, ցասումին, հայրենքի փրկության ցանկությանը, որ մեզնից ակնկալվում է: Մենք մտածում էինք` ինչ որ մեկը դա կանի մեր փոխարեն ու նիկոլը կգնա: Մենք մտածում էինք` նա բարոյական մարդ է ու այսքան աղետից հետո կգնա: Մենք մտածում էինք…
Մենք պիտի գործենք այնպես, որ արժանի լինենք հայրենիքին, որին այդքան հիշատակում ենք, ու հակադիր «արժանի» նիկոլին:
Հ.Գ. ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում երբևէ որևէ արարքով, քայլով կամ որոշմամբ վիրավորել եմ կամ նեղացրել: Եթե գոռոզ եմ թվացել կամ եղել: Հիմա մի նպատակ ունեմ` կարողանալ արժանի լինել այն երկրին, որտեղ ապրում եմ, արժանի լինել մարդկանց, ովքեր սիրում են երկիրն ու ցանկանում են տրամաբանական ու ներդաշնակ երկիր ունենալ: Ովքեր ոչ թե իշխանություն են ուզում, այլ լավ երկիր: Աստված բոլորիդ պահապան»:
 
 

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное