Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե փոփոխությունները արդյունք չտան, ուրեմն կորցնելո՞ւ ենք այս երկու տարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչով խուսափել են առարկայակենտրոն մոտեցումից և անցում են կատարում ինտեգրված մոտեցման, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները եւ ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք հասնում ընդհանուր վերջնարդյունքներին։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ՝ պարզելու համար, թե այս փոփոխությունները ինչպես կարող են ազդել կրթության որակի վրա։

— Պարոն Մխիթարյան, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստի ժամանակ նշել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչով խուսափել են առարկայակենտրոն մոտեցումից՝ անցում են կատարում ինտեգրված մոտեցման։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։

— Նախ նշեն, որ այս նոր չափորոշիչների մասին խոսակցությունները սկսվել են դեռ անցած տարվանից։ Եվ երկար ժամանակ և ոլորտի փորձագետները և շահառուները, այսինքն ծնողները, եկեղեցին, ուսուցիչները, բողոքում էին դրա դեմ։ Ամեն դեպքում այդ չափորոշիչները, փաստորեն, անցած շաբաթ կառավարության նիստում հավանության արժանացավ։ Դա հենց այն նույն չափորոշիչներն էին, որոնց դեմ բողոքում էին։ Եվ փաստորեն առանց հաշվի առնելու հիմնական շահառուների, թիրախային խմբի կարծիքը և առանց նրանց հետ մանրամասն քննարկումների, դա վերաբերում է նաև վերջին շրջանին, կառավարությունը հաստատեց չափորոշիչները։ Եվ ըստ դրա, այո կրթության ոլորտում կատարվելու է գլոբալ փոփոխություն, որովհետև առարկայական չեն լինելու դասընթացները, իսկ տարրական դպրոցը՝ առաջինից չորրորդ դասարանները և մինչև հինգերորդ դասարանի կեսը երեխաները չեն գնահատվելու, բայց մտածվելու են խրախուսական մեթոդներ։ Ամեն դեպքում ինչ-որ հեղափոխական մոտեցումներ են, որոնք իհարկե կարելի է դրական գնահատել, որովհետև աշխարհի շատ երկրներ կիրառում են այդպիսի մեթոդներ։ Երկրներ կան, որտեղ ոչ միայն տարրական դասարաններ, այլ նաև միջին դպրոցը և նաև ավագ աշակերտները այդ համակարգում են սովորում, օրինակ, Ֆինլանդիան։ Բայց հիմա հարցը այլ է․ արդյո՞ք մեր երկիրը առաջինը այսպիսի պահպանողական մտածողությամբ, երկրորդը ոչ փորձառու ուսուցիչներով և կրթության մասնագետներով և որոշում կայացնողներով կարող են անցում կատարել միանգամից նոր համակարգի։ Չարժի՞ արդյոք որոշակի ժամանակ տրամադրել և նրանց նախապատրաստել, կամ փորձնական փուլ կազմակերպել հետո նոր ներդնել։ Այս հարցերն են, որ բազմաթիվ դժգոհություններ են առաջացրել լսողների մոտ։ Ավելացնեմ նաև, որ այն նորությունը, որը մենք իմացանք անցած հինգշաբթի օրը կառավարության նիստից, դա շատերի համար իսկապես նորություն էր, որովհետև ոչ-ոք չգիտեր, որ այդպիսի համակարգի ենք անցնելու, այդ թվում նաև ուսուցիչները և դա խոսում է այն մասին, որ հիմնական շահառուները, մասնավորապես ուսուցիչները, ծնողները և աշակերտները դրա մասին տեղյակ չեն եղել, այսինքն նրանք ներգրավված չեն եղել այդ քննարկումների մեջ և որոշումները կայացված են եղել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու։ Եվ սա այն հարցն է, որ մտահոգությունների տեղիք է տալիս և մտածում ենք, որ որոշակի այս դժգոհության ալիքը նորից կբարձրանա երբ որ փորձեն կիրառել։

— Պարոն Մխիթարյան դուք էլ նոր նշեցիք, որ, միավորային գնահատումը լինելու է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև նրանք առաջարկել են հրաժարվել անբավարար գնահատկանային շեմից եւ 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց։ Ինչ ազդեցություն կարող է ունենալ այս փոփոխությունը կրթության վրա։

— Հիմնական մոտեցումը փաստորեն փոխվում է, ընդ որում գլխի վայր շուռ է գալիս և բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու։ Պատկերացրեք, այն ուսուցիչները, ովքեր տարիներ շարունակ երեխաների գիտելիքները գնահատելու մի ձևի մեթոդներ են կիրառել, հիմա արդյո՞ք ի վիճակի են այդ մեթոդներին դեմ գնալու և նոր մեթոդներով աշխատելու։ Ես շատ կասկածում եմ որ կարող են։ Մյուս կողմից շատերը գտնում են, որ եթե միավորներով գնահատման համակարգը դուրս գա կրթությունից, դա չի նպաստելու գիտելիքի ձեռք բերմանը և մրցակցային պայմանների ձևավորմանը աշակերտները մոտ, որը ևս ազդելու է կրթության որակի վրա, այսինքն երեխաները շահագրգռված չեն, մոտիվացված չեն լինելու, որ գիտելիքներ ձեռք բերեն և բարձր գնահատականներ ստանան։ Այս ամբողջը ազդելու է կրթության որակի վրա, իսկ ընդհանուր առմամբ նաև մեր նոր սերունդի դաստիարակության և համապատասխան պատրաստվածության մակարդակի վրա։ Սա այն մտահոգություններն են, որոնց պետք է պատասխան տան այն մարդիկ, ովքեր միանգամից ուզում են ներդնեն առանց նախապատրաստելու։ Մենք չենք ասում, որ այն համակարգը, որը առաջարկվում է, վատն է, պետք է համեմատության մեջ ասել թե ինչ դրական և բացասական կողմեր կան և ինչ պետք է անել, որ այդ բացասական կողմերի ազդեցությունը չլինի և կրթության որակը ևս մեկ փուլով չտուժի։

—Փոխնախարարի խոսքով ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան մեկ տարին է: «Շատ կարեւոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները:  Ինչ դրական կամ բացասական կողմեր ունի այս փոփոխությունը։

— Գիտեք ինչ, փորձ է արվում հանրակրթության ոլորտ մտցնել անհատական ուսուցման մեթոդները, այսինքն որ ոչ թե բոլորը միասին են սովորում, այլ յուրաքանչյուրը ընտրում է իր ուղին և այդպես է առաջ շարժվում։ Բայց մյուս կողմից դրան հակադարձելու համար, շատերը բերում են այն փաստարկը, որ մենք ունենք բավականին շատ դպրոցներ, խոսքը Երևանի դպրոցների մասին չի այլ սահմանամերձ, բարձր լեռնային գոտիների դպրոցների մասին է, որտեղ ուսուցիչների թիվն է պակաս և չի հերիքում, մյուս կողմից աշակերտների քանակը քիչ կարող է լինել։ Նույնիսկ դպրոցներ կան որտեղ մի քանի դասարան իրար հետ միավորում են, և արդյոք այդ պայմաններում հնարավոր կլինի նման մոտեցում ցուցաբերել և այդ մեթոդներով իրականացնել դասապրոցեսը։ Սա կասկածի տեղիք է տալիս և մեկ անգամ ևս ասեմ, անպատրաստ նախագիծ է և ունի նաև իր երկրորդ թերությունը, քանի որ հիմա հատկապես հետպատերազմական շրջանում մեր հասարակության վերաբերմունքը գործող կառավարության և նրա՝ կրթության ոլորտում վարվող քաղաքականության նկատմամբ մեծ անվստահություն է առաջացնում, նույնիսկ եթե դրական քայլեր են անում և ընդունում են դրական որոշումներ, հասարակության մոտ հակառակ կարծիքն է ձևավորվում և մարդիկ այդ ուղղությամբ չեն տրամադրվում։ Եվ շատ կարևոր է, որ հասարակությունը պատրաստ լինի կրթական ոլորտի փոփոխություններին, բարեփոխումներին, և դա պետք է արվի շատ դանդաղ, քանի որ գիտենք, որ կրթությունը այն ոլորտն է, որը իր մեջ է ընդգրկում հասարակության գրեթե բոլոր շերտերին։ Եվ հաշվի առնելով կառավարության վատ հեղինակությունը կրթության ոլորտում մարդկանց մոտ հակազդեցությունը կարող է մեծ լինել։

 Պարոն Մխիթարյան, ըստ փոխնախարարի այս փոփոխությունները փորձարկվելու են սեպտեմբերին և եթե արդյունավետ լինեն, ապա 2023 թվականից արդեն կյանքի կկոչվեն։ Եթե այս մեթոդները արդյունավետ չլինի, ապա այս սերունդը այդ փոփոխությունների և փորձարկման հետևանքով արդյո՞ք չի տուժելու։

— Գիտեք մարդկանց մոտ հենց այդպիսի տեսակետ կա, որ այս սերունդը իր վրա է կրելու բոլոր փորձերը և ըստ էության դառնում է մի փորձադաշտ։ Դուք ճիշտ եք ասում, իսկ եթե դա իսկապես արդյունք չտա՞ ուրեմն ինչ ենք անում, կորցնելո՞ւ ենք այդ երկու տարին։ Առանց այդ էլ պանդեմիայով և ոչ ճիշտ և համակարգված քաղաքականության արդյունքում մենք ամբողջ տարի՝ մեկ կիսամյակ նախորդ տարվանից և այս տարվանից ևս մեկ կիսամյակ կորցրեցինք, հիմա էլ հանրակրթության ոլորտում կիսատ պռատ են կազմակերպում դասերը, գիտենք որ օր ու մեջ են երեխաները դպրոց գնում։ Այսինքն այդ ամբողջը, իհարկե, իր խորը հետքը, վատ առումով, թողնելու է մեր այս սերունդի դաստիարակության և կրթության ընդհանուր պրոցեսի վրա, որը կարելի է ասել անթույլատրելի է։ Ուրեմն խորհուրդ կտամ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ ծանր ու թեթև անել, խորհրդակցել մասնագետների և շահառուների հետ, նրանց կարծիքը անպայման հաշվի առնել և հետո նոր առաջ գնալ։ Նորից եմ ասում, եթե երկու տարին իսկապես որևէ արդյունք չտվեց, ուրեմն ինչ կորցնելո՞ւ ենք ևս այս երկու տարին։ Սա թող լինի հռետորական հարց։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное