Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենիա՝ Պրեշերոնի, Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։ 1915 - երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:

1953 - վախճանվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։

1976 - վախճանվել է խորհրդահայ ուզբեկ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը։

2003 - «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի:

2007 - նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:

2008 - գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում: Հիմնականում այրվել են շենքի երրորդ եւ չորրորդ հարկերը եւ մասամբ` երկրորդ հարկը։

2019 - արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ է քվեարկել կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին: Այդ ծրագրով ազդարարվել է տնտեսական հեղափոխության մեկնարկը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

412 — ծնվել է անտիկ փիլիսոփա-նեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։

1250 — Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը։

1347 — Բյուզանդական քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր ըստ որի` ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։

1587 — Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։

1649 — Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կոզակները փորձել են գրավել Մոզիրը։

1700 — ծնվել է շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս, մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Դանիել Բեռնուլլին։

1709 – վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։

1724 – Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:

1725 - վախճանվել է համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս 1-ինը։

1816 — շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։

1817 – ծնվել է ԱՄՆ-ի բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռիչարդ Յուելը։

1828 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, նաև աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:

1834 – ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը:

1837 — Սանկտ-Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանթեսի դուելը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։

 1838 — Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրոմագնիսական հեռագիրը։

1856 — Վալախիայում Բարբու 1-ինը իրականացրել է դատական իշխանության ռեֆորմ, ըստ որի՝ գնչուների մոտ արգելվել է ներքին ստրկությունը։

1865 — Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելը իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։

1874 - Տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։

1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների:

1883 – ծնվել է ավստրիական և ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան Ջոզեֆ Շումպետերը։

1904 —Ճապոնիայի Պորտ-Արտուրի վրա հարձակումով սկսվել է ռուս-ճապոնական պատերզմը։

1905 - ծնվել է մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։

1911 - ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։

1920 — Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։

 1921 - վախճանվել է  ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբանՊյոտր Կրոպոտկինը։

1924 - ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։

1928 - ծնվել է խորհրդային և ռուս դերասանՎյաչեսլավ Տիխոնովը։

1929 – ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը նախկին հելիկոպտեր անվանման փոխարեն անվանել է ուղղաթիռ և այդպիսով այդ բառը մտել է գործածության մեջ:

1931 — կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու-Դելլի հանդիսավոր բացումը։

1948 - տեղի է ունեցել 5-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:

1984 - մեկնարկել են 14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։

1992 - տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное