Բժիշկը պատմել է կորոնավիրուսային հիվանդության կրկնակի զարգացման երկու սցենարների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrussian.rt.com-ը գրում է, որ բժիշկ Եվգենի Կոմարովսկին պատմել է կորոնավիրուսային վարակով կրկնակի վարակման երկու սցենարների մասին:
«Եթե կորոնավիրուսի հետ կրկնակի հանդիպումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ արյան մեջ պահպանվում են շրջանառվող ակտիվ հակամարմինները, ապա, ամենայն հավանականությամբ, հիվանդությունն ընդհանրապես չի զարգանա», - ասել է նա Instagram-ի իր էջում,- երկրորդ դեպքում, երբ հակամարմիններ չկան, բայց կան հիշողության բջիջներ, ժամանակ է պետք, որպեսզի օրգանիզմը ճանաչի հարուցիչը:
Միևնույն ժամանակ, հակամարմիններն ավելի արագ են հայտնվեն երկրորդ վարկման դեպքում, և հիվանդությունը ընթանում է ավելի թեթև, քան COVID-19-ի հետ առաջին հանդիպման ժամանակ զարգացած հիվանդությունը:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ Մոսկվայում երկրորդ անգամ կորոնավիրուսով վարակվել արձանագրվել է բուժվածների մոտ 1% -ից էլ պակասի մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը