Ռուսաստանը չի կռվի Դոնեցկի և Լուգանսկի համար․ Արեստովիչը բացատրել է Դոնբասի հարցով Կրեմլի նոր նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆnbnews.com.ua-ն գրում է, որ Արևելյան Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման եռակողմ շփման խմբում ուկրաինական կողմի ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չէ օգնելու այսպես կոչված «ԴԺՀ/ԼԺՀ» հանրապետություններին լայնամասշտաբ պատերազմում: Արեստովիչը եկել է այդ եզրակացության Ռուսաստանի քաղաքական կյանքի մի շարք կարևոր նրբերանգների պատճառով:
«Որոշ դիտորդներ կարծում են, որ արդեն իսկ առկա է հակամարտության հետագա սրման իրական սպառնալիք: Նրանք ասում են, որ գաղափարական պայմաններ են ստեղծվում պատերազմ սկսելու համար: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Կրեմլը այժմ լրջորեն է մտածում այդ մասին: Տեսանելի է, որ Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը Մինսկում, ինչպես նաև Նորմանդական ձևաչափով: Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ նրանց հեռախոսային խոսակցությունները և պաշտոնական Կիևին Դոնեցկ-Լուգանսկի հետ բանակցային հարթակ բերելու մտադրություններին` պարզ է դառնում, որ ներկայումս Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր նպատակն է միջնորդ լինել Ուկրաինայի և Դոնեցկ-Լուգանսկի միջև երկխոսության մեջ», - ասել է Արեստովիչը:
Դրանից հետո փորձագետը կասկած է հայտնել, որ Վլադիմիր Պուտինը կամ Կրեմլի այլ ներկայացուցիչները Դոնբասում ռազմական ագրեսիան համարում են շեղող միջոց իրենց քաղաքացիների համար:
«Բայց դա չի շեղի խաղաղության նկատմամբ սթափ հայացքը: Ռուսների երիտասարդ սերունդն արդեն փողոց է դուրս գալիս: Նրանք չեն ցանկանում ապրել մի երկրում, որը վարում է ագրեսիվ քաղաքականություն: Նրանք փափագում են հնարավորությունների աշխարհ: Հայաստանի փորձը դա է ցույց տալիս: Հայ երիտասարդները ձգտում են ծրագրավորումներ կատարել Փարիզում և Մոսկվայում, այլ ոչ թե զոհվել Ղարաբաղում ի փառս Տիգրան Մեծի», - ասել է նա:
Վերջին նրբերանգն, ըստ Արեստովիչի, այն է, որ Ռուսաստանը մեծ ռիսկի չի դիմի Դոնբասի հարցով, և դրա պատճառը պատժամիջոցներն են, որոնց պատճառով ներքին խնդիրները երկրում միայն կվատթարանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը