Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի կարող լինել հարուստ պետություն՝ աղքատ քաղաքացիներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով, ինչը նշանակում է, որ կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր։ Այս թեմայով 1or.am կայքի զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի ղեկավար, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, Հայաստանի կառավարությունը իրականացրել է 750 մլն դոլար արժեքով եվրոբոնդերի թողարկում՝ 3,8 տոկոսով։ Այսպիսով՝ պետական պարտքը աճում է, կառավարությունը 250 մլն դոլարով ավելի պարտք է ներգրավում, քան նախատեսված էր այս տարվա բյուջեով։ Տնտեսության առկա իրավիճակը հաշվի առնելով՝ երկիրը կկարողանա՞ սպասարկել արտաքին պարտքը։

Որ մեր երկրին փող է պետք, այն էլ մեծ չափերի ոչ ոք չի կարող հերքել: Հարցն այն է, որ արդյո՞ք այս կառավարությունը կարողանում է էֆեկտիվ կառավարել պետության միջոցները, թե՞ ոչ: Արդյո՞ք ավելի էժան փող տվող չկար, ինչու՞ պարտատոմսերով այլ ոչ թե կոնկրետ ծրագիր իրականացնելու նպատակով: Կյանքը, վերջին երկու-երեք տարիները ցույց են տվել որ չի կարողանում: Անցնելով ավելի առարկայական օրինակների կարող ենք նշել մի քանի փաստ: Եթե կառավարությունը իրեն հռչակում էր հեղափոխական, ապա մոտեցումները պետք է լինեին նույնպես հեղափոխական, եթե այս կառավարությունը իշխանության գալու ճանապարհին տալիս էր բազմաթիվ խոստումներ էապես փոխելու մարդկանց կյանքի որակը, ապա պետք է գործեր հենց այդ տրամաբանության ներքո: Չէր կարելի անել ծախսեր, որոնք ո՛չ տնտեսական են, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ պաշտպանական, 20 միլոն դրամ Մել ֆիլմի համար, 2.0 միլոն դրամ ինչ-որ անհասկանալի ֆուտորիստական բեմականացման, 49.0 միլիոն դրամ, «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընդանիքն է» պոպուլիստական գրառման տարածման համար, 900.0 հազար դոլար Գոռան Բռեգովիչի համերգին, 100.0 միլիոն դրամ նոր տոնածառի համար, համավարակի ընթացքում անհասցե ծախսեր՝ կոմունալ համերաշխության սուտ թեզեր, անհասկանալի վոյաժներ վարձակալած ինքնաթիռներով և այլ: Հետևաբար այս իշխանությունները ունակ չեն տնտեսական բարեփոխումների, նրանք դուրս չեն եկել փիառ գործիքի տրամաբանության տակից: Պաշտոնապես ունենք շուրջ 8 տոկոս տնտեսության ակտիվության անկում, դրամի արժեզրկման հետևանքներ, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ, առկա է գործազրկության բարձր մակարդակ, առկա է աղքատության բարձր մակարդակ, շատ են աշխատող աղքատների քանակը, պետության եկամուտների հավաքագրելիության սահմանվածից ցածր մակարդակ՝ պայմանավորված համավարակի և պատերազմի հետևանքերով: Պետական բյուջեն կազմվեց իներցիոն բնույթի, բյուջեն չի կարող սպասարկել այն մարտահրավերները ինչի առաջ կանգնած է Հայաստանը: Հետևաբար ավելացող պարտքի հետագա սպասարկման համար դժվարությունների առաջ ենք կանգնելու:

- Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ընդհանուր պարտքի մասով կկազմի 70 տոկոս։ Սա ռիսկային չէ՞։

Ես չգիտեմ, թե ինչ նկատի ուներ պարոն Ջանջուղազյանը, երբ հայտարարեց պարտք-ՀՆԱ հարաբերակցության 70 տոկոսի մասին, նա նաև նշեց, որ կան երկրներ, որոնք ունեն 100 տոկոս հարաբերակցություն: Այստեղ պետք է նայել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը, որի 5-րդ հոդվածում սահմանված է շեմ՝ 60 տոկոս, իսկ այս պահին այդ շեմն արդեն գերազանցել ենք: Իսկապես դժվար է մեկնաբանել իշխանություններին, նրանց մոտ արդեն ավանդույթ է դառել, երբ ասում են մի բան, օրենքով հաստատված է մեկ այլ բան և իրականացնում են լրիվ ուրիշ ծրագիր: Մեր հանրությանը երբեք չեն ասում, թե վարկեր ի՞նչ նպատակով ենք վերցնում, ծրագիր չեն ներկայացնում: Օրինակ 2019 թվականի դեպտեմբերին 152 միլոն դոլարի վարկ վերցրեցին առանց հիմնավորման, բայց քանի որ հանրության զգոնությունը թուլացած է, այդ գործելակերպը շարունակվեց 2020 թվականին, իսկ այսօր արդեն: Ձեր նշած 750.0 միլիոն դոլարի եվրոբոնդերը մեր պարտքը կավելացնի նույն տրամաբանությամբ, եթե նախատեսված չէ դրա մի մասը ուղղել նախկին պարտքերի մարմանը:

- Կառավարության անդամները 2021 թվականը տնտեսության համար վերականգնման տարի են հռչակել։ 2020-ի մոտ 8 տոկոսանց տնտեսական անկման պայմաններում հնարավո՞ր է այս տարի վերականգնվել։

Հռչակել վերականգնման տարի նշանակում է, ընդունել որ տնտեսությունը քայքայել են: Իսկ տնտեսությունը քայքայված է: Չի կարող լինել հարուստ պետություն՝ աղքատ քաղաքացիներով: Իսկ ի՞նչ է արել 2021 թվականի համար գործող իշխանությունը, նրանք 1.0 տոկոսով ավելացրել են պարտադիր կուտակային համակարգին մասհանումների չափը, ավելացրել են մի շարք սպառման ապրանքների անուղղակի հարկերը՝ խմիչքներ, ծխախոտ, նավթահումքային ապրանքների՝ քսայուղեր, դիզելային վառելիք, սեղմված գազ և այլն: Հանվել է գույքահարկի համար չհարկվող շեմը, բարձրացել է դրոշմանիշային վճարը, 1-5 տոկոսով թանկացել են ներմուծվող ապրանքերը, արտարժույթի փոխարժեքով պայմանավորված թանկացել է նաև ՀՀ ներմուծվող բնական գազը: Ասել է, թե մտել են մարդկանց գրպանը: Անդրադառնալով ձեր հարցին՝ կարող եմ ասել, որ իշխանությունները չեն տիրապետում, չեն տիրապետել խնդիրներին և դրանց լուծումներին: Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար առաջին հերթին խոչընդոտ են հանդիսանում այս իշխանությունները: Բոլոր խնդիրների լուծման առաջին քայլը նրանց իշխանությունից հեռացնելն է:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное