«Հարավկովկասյան երկաթուղին» սկսել է նորացնել իր տեխնիկական ավտոպարկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆcar.ru-ն գրում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է արդիականացնել առկա տեխնիկական տրանսպորտային պարկը: Դրա առաջին փուլի շրջանակներում մեծ անցունակության երեք նոր ՈւԱԶ տրանսպորտային միջոցներ են փոխանցել Սևանի գծուղուն։ Ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ ձեռք բերել ևս վեց նմանատիպ մեքենա մնացած ձեռնարկությունների համար: Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչներն ասում են, որ այդ տեխնիկան անհրաժեշտ է տարբեր եղանակային պայմաններում ընկերության գծային աշխատողների կողմից սպասարկվող երկաթուղային գծերի ընթացիկ սպասարկման համար դժվար տեղագրության պայմաններում:
Նոր տրանսպորտային միջոցները կփոխարինեն այն հին մեքենաներին, որոնք դեռ իննսունական թվականների մոդելներ են: Դրա շնորհիվ բարդ դաշտային պայմաններում առկա առաջադրանքների կատարման գործընթացը մեծապես կհեշտանա և կպահպանվեն աշխատանքի պաշտպանության բոլոր ստանդարտները: Շարժակազմը նույնպես թարմացվում է: Անցյալ տարեվերջին ընկերությունը գնել և Հայաստանի տարածք է բերել նոր բաց վագոնների հերթական խմբաքանակը, որը բաղկացած է 70 միավորից: Դրանք կօգտագործվեն իրականացվող արտահանման-ներմուծման փոխադրումների սպասարկման համար: Անցած տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն արձանագրել է ինչպես բեռնափոխադրումների այնպես էլ ուղևորափոխադրումների ծավալի նվազում: Անցյալ տարվա ընթացքում ընկերության տրանսպորտային գործընթացներից եկամուտները նվազել են 6,3 տոկոսով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը