Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 5

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ: Շրջապատողների հետ լեզու գտնելը սպասվածից բարդ կլինի: Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումն ու նրբանկատ լինեք, կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից: Ավելին, որոշ Խոյերի կհաջողվի, ճիշտ է ոչ միանգամից, մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում հաշտ չէին:

Հավանական են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ ու լուծել այն խնդիրները, որոնք նախկինում չափազանց բարդ էին թվում: Երբեմն նպատակին հասնելու համար պետք է ռիսկի դիմել: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ երբ կարելի է դա անել, իսկ երբ է լավ զգույշ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հետաքրքիր կլինի: Հարմար ժամանակ է հին ծրագրերին վերադառնալու համար. հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղեմի մտահղացումը: Չեն բացառվում անսովոր առաջարկները, որոշ Ցուլեր կկարողանան մասնակցել այն նախագծի վրա աշխատանքին, որին վերջին ժամանակներս մեծ հետաքրքրությամբ հետևում էին:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ է հանգստի և ուժերը վերականգնելու համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ: Հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Մարդիկ, ովքեր ձեզ համար յուրահատուկ թանկ են, կփորձեն ձեզ հոգատարությամբ շրջապատել և կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք չէ շտապել: Օրվա առաջին կեսը բացարձակ հարմար չէ կարևոր բան ձեռնարկելու, ռիսկային գործերին անցնելու կամ վերջին շրջանում կուտակված խնդիրներն արագ լուծելու համար: Սպասեք մինչև դրական միտումները ուժ հավաքեն դրա համար շատ ժամանակ պետք չի լինի:

Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Հնարամիտ եղեք: Հաճախ հենց դրա շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել: Երեկոն հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է, որը հաջողություններ և կյանքի շատ ոլորտներում դրական փոփոխություններ է խոստանում: Ձեզ հեշտությամբ կտրվեն աշխատանքը և ուսումը, նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Բայց առանձնապես շտապելու կարիք չկա: Ինտուիցիան անպայման կհուշի՝ երբ է գալու վճռական գործողությունների համար հարմար ժամանակը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է անձնական և գործնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար: Հնարավորություն կունենաք պիտանի տեղեկատվություն ստանալ և այն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Դուք շատ ուշադիր կլինեք և հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ինչ-որ ոչ այնքան կարևոր, անօգուտ, բայց շատ հաճելի բանով զբաղվելու համար: Կենտրոնանալը բարդ կլինի, իսկ եթե ստիպված լինեք զբաղվել ինչ-որ ձանձրալի բանով, հաճախ կշեղվեք: Դա լուրջ սխալների չի հանգեցնի, բայց նույնիսկ հասարակ գործերը մեծ ժամանակ կխլեն:

Երեկոն սիրային անակնկալներ է խոստանում: Այդ ժամանակահատվածը հարմար է և՛ ժամադրության, և՛ պարզապես այն մարդու հետ զրուցելու համար, որի հանդեպ անտարբեր չեք: Որոշ Առյուծներ թեթև և գեղեցիկ ձև կգտնեն մտերմանալու այն մարդու հետ, որին վաղուց համակրում են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այն շատ հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից, հնարավորություն կտա շահավետ գործարքներ կնքել և հարմար է գնումներ անելու համար: Հավանական են հաջողություններ գործերում: Հատկապես լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ գիտելիքների ու փորձի կարիք կլինի: Դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի:

Հնարավոր են անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնցից նախկինում հետաքրքիր բաներ եք լսել: Արժե վերջնական պատասխան տալուց առաջ ավելի շատ ինֆորմացիա հավաքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օգտակար գործերի օր է: Ձեզ շատ բան կհաջողվի անել, աշխատանքը ձեռքից կգա, դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Կարող եք լուծել բարդ հարցերը, օգնել դժվար իրավիճակում հայտնված մարդկանց: Ձեր ջանքերի շնորհիվ աշխարհն ավելի լավը կդառնա, իսկ դա չի կարող չուրախացնել: Շրջապատողներին հաճախ կոգեշնչի այն, ինչ անում եք:

Հավանական են ոգեշնչող փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անցյալում կմնան փոխադարձ դժգոհությունները, որոնք խախտում էին ներդաշնակությունը: Դուք հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ մտերիմներին կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստը ձեզ չի խանգարի: Օրը հարմար չէ հոգնեցնող գործերի համար, հատկապես, եթե դրանք ձեր սրտով չեն: Եթե փոքրիկ դադար վերցնելու, ինչ-որ հաճելի բանով զբաղվելու հնարավորություն կա, արժե հենց այդպես էլ վարվել: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի գոնե մի մասը:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք կարող են ինչ-որ հետաքրքիր բան պատմել, կիսվել փորձով, որը նաև ձեզ օգտակար կլինի: Երեկոն կուրախացնի մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօրվա համար չարժե ո՛չ կարևոր գործեր, ոչ էլ պատասխանատու հանդիպումներ ծրագրել: Այն ավելի հարմար է հանգստի, հետաքրքիր զբաղմունքների, զվարճանքների, ինչպես նաև համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով ընկերների հետ միասին կյանքի կկոչեք:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Հնարավոր են շատ հաջող զուգադիպություններ, պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Հեշտությամբ ինչ-որ բան կփոխեք ձեր կյանքում՝ այն քիչ-քիչ ավելի լավը դարձնելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք լուրջ տրամադրված կլինեք, կաշխատեք ավատին հասցնել այն գործերը, որոնք կստանձնեք: Համառությունը հրաշալի պտուղներ կտա. կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չեն հանել: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները, դուք ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք:

Օրվա երկրորդ կեսին տանը անսպասելի գործեր կառաջանան: Չի բացառվում՝ փոքրիկ կենցաղային խնդիրները լուծում պահանջեն: Դա կարող է կապված լինել ծախսերի հետ, բարեբախտաբար՝ ոչ այնքան մեծ, որպեսզի լուրջ վնաս հասցնեն ձեր բյուջեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Շատերը պատրաստ կլինեն ձեզ ընդառաջ գալ, իսկ մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ ձեզ աշխատանք կամ շատ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ են լսել: Ե՛վ նոր ծանոթները, և՛ նրանք, որոնց հետ վաղուց եք ընկերություն անում, հաճույքով օգնություն կառաջարկեն: Բայց ամենակարևոր խնդիրները լավ է ինքնուրույն լուծեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է նոր ու անսովոր գործով զբաղվելու համար: Կուզենաք փորձարկումներ անել, մտածել, ոտքի վրա սովորել, և այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հետ: Չի բացառվում՝ նրանք ձեզ հետ պիտանի տեղեկատվությամբ և հետաքրքիր գաղափարներով կիսվեն:

Օգտակար կլինի պայմանները գոնե կարճ ժամանակով փոխելը: Նոր վայրերը կոգեշնչեն, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հավանականությունն էլ ավելի մեծ կլինի նրան մոտ, ովքեր այսօր կորոշեն զբոսանքի դուրս գալ կամ ուղևորություն կատարել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное