Մոսկվան ակնկալում է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ տեղի կունենա մոտ ապագայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հուսով է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղևորությունը Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջանի հարակից շրջաններ տեղի կունենա մոտ օրերս։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչքանով ես գիտեմ, այժմ հենց բանակցություններ են ընթանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելութան՝ Լեռնային Ղարաբաղ ու Ադրբեջանի հարակից շրջանները այցելելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- հայտարարել է Զախարովան։