Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկիչների առկայությունը Հարավային Կովկասում իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտին, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների սահմանների մոտ նրանց գործունեությունը ՀԱՊԿ-ի համար ռիսկեր է պարունակում: Պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին սիրիացի վարձկանների մասնակցության մասին խոսել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

- Պարոն Համբարյան, ինչո՞վ է պայմանավորված ռուսական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կրկին վարձկանների խնդրի բարձրաձայնումը։

—  Նախ ասեմ, որ Զասնը ազգությամբ Բելոռուսից է, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ը Պուտինի կողմից  շատ փայփայված և առաջ մղվող ռազմաքաղաքական  կազմակերպություն է, որի անդամները նախկին խորհրդային մի քանի երկրներ են, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը ուշի ուշով հետևում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների և նրանց անդամների տեղաշարժին։ Նույն Սիրիայում ռուսական զորքը, որը գտնվում է այնտեղ նախագահ Բաշշար Ալ-Ասադի խնդրանքով և բավականին հաջող մարտնչում է և ճնշում է  Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին, որոնք հովանավորվում են նաև Թուրքիայի կողմից։ Եվ այդ կազմակերպության ներկայացուցիչները վերջին Արցախյան պատերազմի ժամանակ բավականին ակտիվ ներգրավվածություն ունեին  մարտական գործողություններում հօգուտ Ադրբեջանի։ Պատահական չէ, որ նույն Ռուսաստանի  համար  բացարձակ անընդունելի է, որ  սիրիական վարձկանները արդեն գտնվում են Ռուսաստանից  ընդամենը 100-120 կմ  հեռավորության վրա։  Եթե հաշվի առնենք ուղիղ գծով ԼՂ-ի հեռավորությունը Ռուսաստանից կամ եթե անկեղծ ասեմ Ռուսաստանի հարևանությամբ են գտնվում, որովհետև Ռուսաստանը սահմանակից է Ադրբեջանին։ Եվ Ռուսաստանի համար որպես  հատուկ հիմնադիր երկիր  բացարձակ անընդունելի է սիրիացի ահաբեկիչների առկայությունը Ադրբեջանի տարածքում և Զասնը իր ելույթով կրկին բարձրաձայնեց տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների  ներկայացուցիչների գտնվելու վերաբերյալ  իր բացասական դիրքորոշումը։ Սա մեսիջ է նաև պաշտոնական Բաքվին, որ վերջինս շատ արագ  ձեռբազատվի իր տարածքում գտնվող ահաբեկիչներից։

- Տարածաշրջանային երկրների փորձագիտական դաշտի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները, կարծում են՝ վարձկանները տարածաշրջանում մեծ խնդիրներ չեն առաջացնի, քանի որ Ռուսաստանն իրավիճակը վերահսկում է ու կզսպի Թուրքիային։ Ի՞նչ եք կարծում, իրական վտանգի առկայության դեպքում Ռուսաստանն ունի՞ զսպման այդ կարողությունը։

— Ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը  լրիվ այլ ոլորտ է, և այստեղ միայն Թուրքիային զսպելու խնդիրը չէ։ Նույն այդ ահաբեկիչները ժամանակին շատ-շատ մեծ խնդիրներ էին նույն այդ ահաբեկչական կազմակերպությունները, որոնք ի դեպ շատ-շատերը գործել են Թուրքիայի բացահայտ հովանավորչությամբ 1990-ական թվականների սկզբից երկու չեչենական պատերազմների ժամանակ բավականին մեծ խնդիրներ են ստեղծել Ռուսաստանի համար։ Եվ հայտարարել, որ նրանց ներկայությունը այդքան էլ մեծ խնդիր չէ և շատ արագ կզսպի մի փոքր անտրամաբանական է։ Որովհետև Ռուսաստանը պաշտոնապես չի կարող մեղադրել Թուրքիային ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու համար, որովհետև դա բավական մեծ ապացույցներ պահանջող հարց է, իսկ Ռուսաստանը ինչպես նաև աշխարհի մի շարք այլ երկրներ  չեն կարող բացահայտ ապացույցներ ներկայացնել, որ այս կամ այլ խնբավորումը հովանավորվում է Թուրքիայի կողմից։ Ամեն դեպքում էլի եմ կրկնում, որ այդ խմբավորումների և նրանց ներկայացուցիչների առկայությունը Հարավային Կովկասում իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում։ Բոլորովին այլ բան է, որ դու պատերազմում ես ռեգուլյար բանակի դեմ, և այլ բան է, երբ դու պատերազմում ես ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Որոնք չեն վարանում և թիկունքում ահաբեկչական,  տեռորիստական ակտերի կազմակերպումը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի համար բացարձակ հարիր չէ, որ այդ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները երկար ժամանակ գտնվեն մեր տարածաշրջանում։ Եվ եթե Ռուսաստանը խնդիրներ չտեսներ ահաբեկիչների՝ Ադրբեջանում լինելու մեջ, ապա ո՛չ Սերգեյ Լավրովը, ո՛չ Ռուսաստանի այլ ուժային բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հատուկ զբաղվում են հետախուզությամբ, ոչ էլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասնը չէին անդրադառնա այդ խնդրին։ Եվ եթե նրանք անդրադառնում են, ապա դա նշանակում է, որ կա խնդիր։  Եվ ոչ ոք թող չասի որ Ռուսաստանը կարող է զսպել այդ ահաբեկչական խմբերը հովանավորողներին։ Նույն Թուրքիայի կողմից հովանավորվող խմբերը բավականին մեծ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար Սիրիայում։  Եվ շատ դեպքերում ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազան, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լատակիայի մարզում ենթարկվում է ահաբեկիչների կողմից հարձակումների, այդ ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան։ Բայց տեսնում ենք, որ Ռուսաստանը երբևիցե Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելու մեջ չի մեղադրում։ Այդտեղից հետևություն, մենք պետք է շատ ապահովագրված չզգանք և իրոք այդ ահաբեկիչների առկայությունը  իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում նաև Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի համար։

- Մենք գիտենք, որ Իրանը և Ռուսաստանը միշտ համատեղ պայքարել են ահաբեկչական խմբերի դեմ և դուք ինքներդ էլ նոր նշեցիք, որ Թուրքիան հովանավորում է ահաբեկչական խմբերին, բայց Ռուսաստանը երբևէ չի մեղադրել Թուրքիային դրանում։ Այնուամենայնիվ հետագայում հնարավո՞ր է,  ռուս-թուրքական հարաբերությունների սրացում  ահաբեկչական խմբերի մասով։

—  Ռուսաստանը պետք է կոնկրետ ապացույցներ ունենա, որ այդ ահաբեկչական խմբերը գործում են Անկարայից եկած հրահանգներով։ Ինչպես արդեն նշեցի մենք վերջին տարիներին բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես են Թուրքիայում գործող ահաբեկչական խմբավորումները պայքարում Սիրիայում գտնվող ռուսական զորքերի դեմ։ Եվ դա չի ազդում  ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Նաև նշեմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների վրա չազդեց այն որ թուրքական օդուժի կողմից մի քանի տարի առաջ խոցվեց Սիրիայի օդային տարածքի վրա ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռի խոցումը։ Այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները կարճատև վատթարացան։ Ռուս-թուրքական հարաբերությունները գրեթե չվատացան երբ որ Անկարայում ահաբեկիչների կողմից  սպանվեց ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։ Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարող է բերել գլոբալ  փոփոխություններ տարածաշրջանում, երբ որ Թուրքիան փորձ կատարի կտրուկ իր օգտին վերածել ստատուս քվոն մեր տարածաշրջանում, Սիրիայում կամ Մերձավոր Արևելքում։ Իսկ Արցախյան պատերազմը Ռուսաստանի համար շատ լոկալ էր և ԼՂ տարածքը որ օկուպացվեց Ադրբեջանի կողմից դա Ռուսաստանի համար մեծ պնդիր չէ։ Եվ ես կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կարող է տեղի ունենալ ոչ թե ահաբեկիչների  ակտիվացման արդյունքում, այլ այն ժամանակ երբ Թուրքիան փորձի բարձրացնել իր ստատուս քվոն մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное