Համաճարակը խթանել է հակասեմիտիզմի և «դավադրությունների տեսությունների» աճին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆpolit.ru-ն գրում է, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա նախօրեին Իսրայելի Սփյուռքի նախարարությունը զեկույց է հրապարակել 2020 թվականին աշխարհում հակասեմիտիզմի իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում նշվում են հակասեմիտիզմի աճի տագնապալի միտումները ինչպես Արևմուտքի զարգացած երկրներում, այնպես էլ Արևելքի զարգացող երկրներում: Զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ 2021 թվականին հակասեմիտիզմի դրսևորումների կտրուկ աճ կարող է լինել: Ո՞րն է նման հիասթափեցնող կանխատեսման պատճառը:
Զեկույցում որպես հակասեմիտիզմի աճի պատճառ նշվում է կեղծ մեղադրանքների և «դավադրությունների տեսությունների» տարածումը կապված կորոնավիրուսային համաճարակի պատճառների հետ:
Միացյալ Նահանգները նշվում են այն երկրների շարքում, որտեղ արձանագրվել են հակասեմիտիզմի տրամադրությունների աճ: Դրան նպաստել է երկրի ճգնաժամային իրավիճակը կորոնավիրուսային համաճարակի և նախագահական ընտրությունների շուրջ քաղաքական բևեռացման հետ կապված, ինչը տեղիք է տվել տարբեր «դավադրությունների տեսությունների» և զանգվածային բողոքների առաջացման:
Եվրոպայում, ըստ զեկույցի, առկա է վտանգ Եվրոպական դատարանի վճռի հետ կապված կրոնի ազատության հետ, հատկապես նշվում է ծայրահեղ աջ հակասեմիտիզմի աճ Գերմանիայում:
Նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում ևս գրանցվել են մի շարք հակասեմական միջադեպեր 2020 թվականին։ Զեկույցը զգալի ուշադրություն է դարձնում Հայաստանում հակասեմիտիզմի տրամադրությունների ալիքին` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: 140 էջանոց զեկույցում Հայաստանը նշվում է 5 անգամ: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը «հանգեցրել է հայկական կողմի հակասեմականության մակարդակի տագնապալի բարձրացման Իսրայելի և Ադրբեջանի քաղաքական և պաշտպանական համագործակցության քննադատության ֆոնին»: Իսրայելի Սփյուռքի նախարարությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «քաղաքական քննադատությունը շատ արագ փոխարինվել է էթնիկ-կրոնական բնույթի գրոհների և հայ ժողովրդի դեմ պատմական և ժամանակակից հանցագործությունների կեղծ մեղադրանքների»: Զեկույցի հեղինակները նշում են, որ բացի Հայաստանում անցկացվող ցույցերի հակասեմական կարգախոսներից, Հայաստանի ղեկավարությունը «մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի նկատմամբ ցեղասպանությանը սատարելու մեջ»:
Նախկին Խորհրդային Միության բոլոր երկրներից Հայաստանն առանձնացվել է որպես հատուկ դեպք: Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցությունը հայ քաղաքական գործիչներն օգտագործել են հայ հասարակության մեջ հակասեմական տրամադրություններ առաջացնելու համար:
Իսրայելը ուշադիր ուսումնասիրում է իրավիճակը աշխարհի տարբեր երկրներում հակասեմական տրամադրությունների աճի հետ կապված, ինչի մասին վկայում է Իսրայելի սփյուռքի նախարարության հրապարակած զեկույցը: Հակասեմական տրամադրությունների աճ ունեցող երկրները պաշտոնական քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, ինչպես եղել է նախորդ տարի Գերմանիայում: Սակայն Հայաստանում իշխանությունները, ընդհակառակը, իրականում նպաստում են հակասեմական տրամադրությունների աճին Իսրայելին մեղադրելով «Հայոց ցեղասպանության» մեջ: Թերևս այս փաստն է պատճառը, որ զեկույցում հատուկ շեշտվում է Հայաստանի իրավիճակը և պահանջ է դրվում հատուկ ուշադրություն դարձնել դրան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը