Լևոն Արոնյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ
ՍՊՈՐՏԼևոն Արոնյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյան:
Սոցիալական ցանցերում շրջանառվում են լուրեր, թե Հայաստանի առաջատար շախմատիստն ունի մարզական քաղաքացիությունը փոխելու մտադրություն:
Ըստ չհաստատված լուրերի, Լևոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և ներկայացնել այդ երկիրը։
Տեղեկությունը համացանցում հայնտվելուն պես դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց: Լևոն Արոնյանի այս «հնարավոր մտադրությունը» սուր քննադատությունների արժանացավ Facebook-ի հայ օգտատերերի շրջանում:
NEWS.am Sport-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Լևոն Արոնյանից, ապա նրա ընկերուհի Անիտա Այվազյանից, բայց նրանք չարձագանքեցին: