Բժիշկը պատմել է կորոնավիրուսի ամենավտանգավոր մուտացիայի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ կորոնավիրուսային վարակի ամենավտանգավոր մուտացիան մարդու մարմնի իմունային պատասխանին հարուցիչի դիմադրության հայտնվելն է: Այս մասին «Վեչերնյա Մոսկվա»-ին տված հարցազրույցում ասել է թերապևտ Անդրեյ Կոնդրախինը:
«Դա նման է ՄԻԱՎ-ին: Առանց ինչ-որ պատճառի հարուցիչը կարող է դառնալ ոչ միայն ավելի վարակիչ, այլ նաև ավելի դիմացկուն իմունային պատասխանի նկատմամբ: Այն կարող է ստեղծել նոր պաշտպանական մեխանիզմներ հակամարմինների դեմ:
Այնուամենայնիվ, կասկածի տակ է այն, որ նման հզոր փոփոխություն կարող է տեղի ունենալ կարճ ժամանակում», - բացատրել է կլինիկական դեղագետը:
Անդրեյ Կոնդրախինը նախազգուշացրել է, որ ամենաիրատեսական տարբերակն այն է, որ կորոնավիրուսային վարակն այնքան վարակիչ դառնա, որ հնարավոր լինի վարակվել նույնիսկ վարակված անձի հետ մեկ անգամ շփվելուց հետո: Այդ դեպքում կորոնավիրուսը կդառնա «վայրի». կկարողանա ազատորեն տարածվել բնակչության մեջ, և դրանից ազատվելը չափազանց դժվար կլինի:
Ավելի վաղ ԱՀԿ փորձագետը հայտարարել էր, որ կորոնավիրուսային վարակից մահացությունը կարող է աճել ոչ միայն հիվանդության նոր շտամների առաջացման, այլ նաև առողջապահական համակարգերի զգալի գերբեռնվածության արդյունքում մուտատացված հարուցիչի ավելի մեծ վարակելիության ֆոնի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը