Մաուրիցիո Սարին հրաժարվել է գլխավորել «Նապոլին»
ՍՊՈՐՏ«Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի եւ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հարաբերությունները սրվել են։ Ակումբը փոխարինող է փնտրում Գատուզոյին։
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Վերոնայից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո Դե Լաուրենտիսը կապ է հաստատել նեապոլյան թիմի եւ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ եւ առաջարկել մարզիչի պաշտոնը, սակայն մերժում է ստացել, հաղորդում է Calciomercato-ն։
Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո Գատուզոն ակնարկել է, որ ակումբը բանակցում է այլ մասնագետների հետ՝ նշելով Ռաֆայել Բենիտեսին։