Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ «ձմեռային» զորավարժությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է զորավարժությունների մեկնարկի համար անհրաժեշտ վերջին նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին:
«Ձմեռ 2021. Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ զորքերի գումարտակային օպերատիվ խմբերի վարժանքներ» անունը կրող զորավարժությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 1-12-ը ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի Կարս նահանգում: Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու զինված ուժերի միջև համագործակցությունը և համակարգել համատեղ գործողությունների իրականացումը մարտի դաշտում ձմեռային պայմաններում: Ըստ թուրքական կողմի՝ այն վերջերս իրականացված ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու: