Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 հրաշալի պատճառ հաճախակի ջուր խմելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջրի առկայությունը ամենակարևոր գործոնն է Երկրի վրա կյանքի գոյության համար: Մարդու մարմնի քաշի 65%-ը ջուր է: Ջրի օգտագործումն օրգանիզմի համար շատ կարևոր է և առողոջության համար բազմաթիվ առավելություններ ունի: ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի 3000 անհատների հետ անցկացված հարցումների արդյունքը ցույց է տվել, որ հարցվածների 78%-ը օրական 8 բաժակից քիչ ջուր է խմում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջուր քիչ են օգտագործում հատկապես մեծահասակները: Բացի այդ` քիչ ջուր խմելը հաճախակի ուղեկցվում է նաև որոշակի անառողջ սովորություններով:
Եվ այսպես, ներկայացնում ենք այն 7 կարևոր պատճառները, թե ինչու է անհրաժեշտ ավելի շատ ջուր օգտագործել:

1. Ջուրը բարելավում է մտավոր կարողությունները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ջուր օգտագործելով մարդկանց մոտ ակտիվանում են իմացական կարողություններն ու մտավոր աշխատանքը: Եվ հակառակը, ջրազրկման դեպքում ուղեղի աշխատանքը դանդաղում է, և նույնիսկ հնարավոր է` հիշողության կարճատև խանգարումների պատճառ դառնա:

2. Ջուրը բարելավում է ֆիզիկական կարողությունները:

Բազմաթիվ գիտական հետազոտություններ ու փորձեր ցույց են տվել, որ ջրի նվազ օգտագործումը կամ օրգանիզմի ջրազրկությունը կարող է հանգեցնել մկանների թերի զարգացմանը, խանգարել ֆիզիկական, ատլետիկ կարողություններին: Իսկ ջրի հաճախակի օգտագործումը նպաստում է ֆիզիկական կարողությունների զարգացմանն ու նպաստում սրտի լավ աշխատանքին, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունը: Ջուրը ոչ միայն հարստացնում է արյունը թթվածնով, այև դրա միջոցով թթվածինը մատակարարում է մկաններին: Բացի այդ` ջրի հաճախակի օգտագործումն ամբողջ օրգանիզմն ու մարմինը զով է պահում, որի արդյունքում մկաններն ու հոդերն ավելի արդյունավետ են աշխատում: Ջրի այս առավելությունից ոչ միայն սպորտով զբաղվողները պետք է օգտվեն, այլև բոլորը, քանի որ այն կօգնի օրվա ընթացքում ավելի առույգ լինել ու վերականգնել ծանր օրվա ընթացքում ձեռք բերած հոգնածությունը:

3. Ջուրն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:

Համապատասխան քանակի ջրի օգտագործումն օգնում է օրգանիզմից դուրս հանել ջրում լուծվող թունավոր նյութերը քրտնագեղձերի և երիկամների միջոցով: Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի հյուսվածքներն ու օրգանները որոշ տեսակի թունավոր նյութերից պաշտպանելու, մաքուր պահելու համար:

4. Ջուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Այո՛, ջուրը կարող է օգնել ձեզ ազատվել ավելորդ քաշից: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց հատուկ սննդակարգին հետևելու ընթացքում նաև հաճախակի ջուր են օգտագործում, ավելի շուտ են ազատվում ավելորդ քաշից, քան նրանք, ովքեր օգտագործման մինիմալ չափով են բավարարվում: Ջուրը երկարաձգում է սովի զգացումը, այնպես որ հաջորդ անգամ, երբ կցանկանաք սովածության պատճառով անառողջ սնունդ ընդունել, ավելի լավ է ջուր խմեք, մինչև որ հնարավորություն կունենաք ավելի առողջարար սնունդ գտնել: Ստամոքս լցվելով` ջուրը հագեցնում է սովի զգացումն ու հետևաբար ձեզ հեռու պահում ավելորդ կալորիաներ ընդունելուց: Բացի այդ` ջուրը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության բարելավմանը: Եվ իհարկե, թերևս ավելորդ  է նշել, որ Կոկա-կոլայի փոխարեն շատ ավելի լավ է ջոււր խմել և հեռու մնալ ավելորդ անառողջ կալորիաներից:

5. Ջուրը նվազեցնում է կաթված ստանալու հավանականոությունը:

Ջուրը լավացնում է արյան շրջանառությունն ու նվազեցնում դրա մածուցիկությունը: Այն կանխում է արյան մակարդումն ու արյան անոթներում հանգույցների առաջացումը: Արյան անոթները սնուցում են սիրտն ու գլխուղեղը, և դրանց մեջ հանգույցների առաջանալու դեպքում այն կարող է խանգարել այս կարևոր օրգանների թթվածնով սնվելուն ու ի վերջո հանգեցնել կաթվածի: Համապատասխան քանակությամբ ջուր օգտագործելը նաև պաշտպանում է արյան ստաբիլ ճնշումը` օրգանիզմը մաքրելով աղերի ավելորդ քանակից: Աղի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է արյան բարձր ճնշման առաջացմանը: Այնպես որ, հաճախակի ջուր խմելով կարող եք օրգանիզմը մաքուր պահել ու խուսափել առողջական լուրջ խնդիրներից:

6. Ջուրը նպաստում է աղիների առողջ աշխատանքին:

Փորկապությունը հաճախակի է առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր անհրաժեշտ քանակությամբ ջուր չեն խմում: Բոլոր բժիշկները որպես առաջին խորհուրդ փորկապության դեպքում հիվանդներին խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր օգտագործել: Դե իսկ մնացածն էլ լավ կլինի կանխարգելեն փորկապությունը արդեն այս պահից սկսած` ավելի շատ ջուր օգտագործելու միջոցով:

7. Ջուրը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Ջրի հաճախակի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի այնպիսի տեսակներով հիվանդանալու հավանականությունը, ինչպես օրինակ հաստ աղու և միզապարկի քաղցկեղներն են: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև նվազեցնում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Ջրի հաճախակի օգտագործման առավելությունները նշելուց հետո հարկ ենք համարում նաև ավելացնել, որ ջուրն էլ, ինչպես կյանքում ամեն ինչ, անհրաժեշտ է չափավոր օգտագործել: Այսպես, խմեք ջուր, ինչքան կկամենաք, սակայն ոչ ավել քան 3-3.5 լ, քանի որ այս դեպքում այն կարող է վնասել օրգանիզմին` դրա էլեկտրոլիդները նոսրացնելու և լուծելու հետևանքով:

 
 
Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное