Մոսկվայում չարտոնագրված ցույցի ժամանակ ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիի կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ընթացող չարտոնագրված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ոստիկանները նրան ձերբակալել են անօրինական երթի ժամանակ և տեղափոխել «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ամուսինը: «Յուլիա Նավալնայային ձերբակալել են, նրա կարգավիճակը դեռևս հայտնի չէ, քանի որ կապ չկա»,- գործակալության հետ զրույցում ասել է նրա փաստաբան Սվետլանա Դավիդովան:
Նավալնայային ձերբակալել էին նաև հունվարի 23-ին տեղի ունեցած ակցիայի շրջանակներում, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել:
ՌԴ ՆԳՆ-ն և դատախազությունը նախապես կոչ է արել զերծ մնալ չարտոնագրված ակցիաներին մասնակցելուց: Բողոքի ակցիաներն անցկացնում են Նավալնիի աջակիցները:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավակնին ձերբակալվել էր Շերեմետևո օդանավակայանում՝ հունվարի 17-ին, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո: