Ռուսաստանում դարձյալ բողոքի ակցիաներ են՝ ի աջակցություն Նավալնիի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Ռուսաստանում նոր ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 553 մարդ: Ամենաշատ բերման ենթարկվածներն այս պահի դրությամբ Վլադիվոստոկում են:
Մեծ թվով բերման ենթարկվածներ կան նաև Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Նովոկուզնեցկում, Իրկուտսկում և Բարնաուլում:
Հիշեցնենք` Նավալնիին ձերբակալել են հունվարի 17-ին՝ Մոսկվա ժամանելուն պես, և հաջորդ օրը Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում ընթացել է դատավարություն, որի ժամանակ որոշվել է Նավալնիին կալանավորել 30 օրով։