Ինչո՞ւ են որոշ մարդիկ անվարակունակ կորոնավիրուսի նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի գիտնականներն ուսումնասիրել են որոշ մարդկանց անվարակունակության պատճառները կորոնավիրուսի նկատմամբ եւ նկարագրել են այս վիրուսի նկատմամբ իմունիտետի ձեւավորման հիմնական մեխանիզմները: Նոր հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում:
Ջենիֆեր Հոուփը եւ Լինդա Բրեդլին Burnham Prebis Medical Discovery Institute (SBP)-ից (Կալիֆոռնիա նահանգ) պարզել են, որ երբ վիրուսները ընդունող բջիջներ ներթափանցելիս բջջային մեխանիզմներ են գործի դնում ինքնաբազմացման համար, ինչը նրանց հնարավորություն է տալիս տարածվել ավելի ընկալունակ բջիջների վրա:
Ներթափանցած վարակի դեմ պայքարելու համար իմունային համակարգն ակտիվացնում է բնածին իմունային պատասխանները (օրինակ` բորբոքումը), որոնք իրենց հերթին ակտիվացնում են ադապտիվ իմունային համակարգը:
Դենդրիտային բջիջները կլանում են վիրուսային սպիտակուցներն ու մասնիկները, տեղափոխում են դրանք լիմֆոիդ օրգաններ, որտեղ ներկայանում են T եւ B բջիջներին: Եթե այդ բջիջները կարող են ճանաչել վիրուսը, սկսում են աշխատել հարմարվողական իմունիտետի բջջային եւ հումորալ ճյուղերը` օրգանիզմի պաշտպանությունը համատեղ ապահովելու համար: Իմունային համակարգի ադապտիվ ճյուղը պաշտպանիչ իմունային հիշողություն է առաջացնում: Ընդ որում, T եւ B բջջային ռեակցիա SARS-CoV-2-ի նկատմամբ հաճախ կա այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում չեն հանդիպել այս վիրուսին:
Գիտնականները կարծում են, որ մարդկանց մոտ նման բջջային իմունիտետի առկայությունը կապված է նրանց օրգանիզմում T եւ B բջիջների առկայության հետ, որոնք սպեցիֆիկ են այլ կորոնավիրուսների նկատմամբ: Գիտնականների կարծիքով` իմունային պատասխանը SARS-CoV-2-ին կարող է կախված լինել օրգանիզմի` վիրուսների հետ նախկին հանդիպումների պատմությունից: