Արդյո՞ք պատվաստումը պարտադիր կդառնա զբոսաշրջիկների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ մի քանի երկրներ, որպես իրենց երկիր մուտքի նախապայման, դրել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Սա ենթադրությունների տեղիք է տալիս այն մասին, որ պատվաստումը անհրաժեշտ կդառնա ճանապարհորդությունների համար: Այնուամենայնիվ, տուրօպերատորները կասկածում են, որ շատ երկրներ կհամաձայնվեն նման սահմանափակումների՝ վախենալով զբոսաշրջիկներ կորցնելուց: Այնուամենայնիվ, արտերկիր ճանապարհորդելու համար հավանաբար կմշակվի նոր կանոնակարգեր: Սեյշելները, Նոր Զելանդիան և Ավստրալիան արդեն հայտարարել են, որ միայն պատվաստված զբոսաշրջիկները կարող են մուտք գործել երկիր: Պատվաստման անձնագրեր մտցնելու հարցը քննարկում են տարբեր երկրներում: Կիպրոսը քննարկում է պատվաստված զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորությունը առանց կորոնավիրուսի լրացուցիչ հետազոտության:
«Միգուցե կլինեն տարբեր սցենարներ, և ճանապարհորդները կունենան ընտրության հնարավորություն. ներկայացնել կամ պատվաստման հաստատում, կամ հակամարմինների առկայության սերտիֆիկատ, կամ PCR թեստի արդյունք», - բացատրել է Tutu.ru-ի մամուլի ծառայությունը:
Անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ ռուս ճանապարհորդները հիմնականում բացասաբար են վերաբերվում տուրիստական նպատակներով պարտադիր պատվաստումների գաղափարին: Նշենք, որ առաջին երկրները, որոնք կմտցնեն պարտադիր պատվաստումը, կլինեն ԵՄ անդամ երկրները: Նրանց կհետևեն այնպիսի հայտնի հանգստավայրեր, ինչպիսիք են Թուրքիան, Թունիսը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Հավանաբար նման պրակտիկա կարող է հայտնվել նաև Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի ներքին հանգստավայրերում և Ղրիմում: Փոխարենը, եթե պատվաստումը դառնա պարտադիր և ցույց տա բարձր արդյունավետություն, երկիր մուտք գործող պատվաստված զբոսաշրջիկների համար կարանտինային միջոցառումների անհրաժեշտություն չի լինի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը