Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի Անվտանգության խորհրդի որոշումը Ռուսաստանի մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ անհատական նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։
Նախագահի պաշտոնական կայքում պատժամիջոցների ցանկը չի հրապարակվել։
Նախագահը երկրի ԱԳՆ֊ին կարգադրել է նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ծանուցել ԵՄ֊ի, ԱՄՆ֊ի համապատասխան կառույցներին ու առաջ քաշել նրանց կողմից Ռուսաստանի նկատմամբ նմանատիպ նոր սահմանափակումներ ընդունելու անհրաժեշտության հարցը։
Հաղորդվում է նաև, որ ըստ Զելենսկու որոշման՝ պատժամիջոցների իրականացման արդյունավետությունը վերահսկվելու է կառավարության, Անվտանգության խորհրդի և Ուկրաինայի ազգային բանկի կողմից։