Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուշմանները» կռվել են Լեռնային Ղարաբաղում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
zvezdaweekly.ru-ն գրում է, որ աֆղանական հուսալի աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն, աֆղանական ծագմամբ մի խումբ զինյալներ մասնակցել են Ղարաբաղի պատերազմին: Հավանաբար այդ «աֆղանական լեգեոն»-ով ինչ-որ մեկը որոշել է կրկնել 1990-ականների պատմությունը: Մասնագետները վաղուց գիտեն 1991-1994 թվականների Ղարաբաղյան պատերազմին աֆղանական մոջահեդների մասնակցության մասին, հատկապես վերջին փուլում, երբ ակնհայտ էր դարձել հայկական կողմի գերակայությունը: Այն ժամանակ՝ 1994 թվականին, նույնիսկ ամերիկյան Washington Post հրատարակչությանն է բացահայտ խոստովանել, որ Բաքուն «դուշմաններ» է հավաքագրել Աֆղանստանից, որոնք մասնակցել են «Ստեփանակերտի համար» պատերազմին: 1993 թվականի օգոստոսին Ադրբեջանի Ներքին գործերի այն ժամանակվա փոխնախարար Ռովշան Ջավադովը հանդիպել էր Աֆղանստանի Իսլամական Կուսակցության (ԱԻԿ) առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթիարի հետ: Պաշտոնյան ու գրոհայինը պայմանավորվել էին «պատերազմի շներ» ուղարկել Ադրբեջան: Դուշմանների տեղափոխումը իրականացվել էր հիմնականում Քաբուլ-Բաքու երթուղու թռիչքներով:
 
Հետաքրքիր է այն, որ այդ քաղաքների միջև ուղղակի օդային հաղորդակցությունը, պատահականորեն կամ պատահական համընկմամբ բացվել է հենց այդ ժամանակահատվածում: 1993 թվականի սեպտեմբերին Ադրբեջան էին ժամանել շուրջ 1500 աֆղան գրոհայիններ ... 1994 թվականի ամռանը նրանց թիվը հասել էր 2500-ի: Հայերի հետ մարտերում մեծ կորուստներ կրելուց հետո աֆղանական բրիգադը լուծարվել էր նույն 1994-ին: Եվ հիմա գրեթե 30 տարի անց աֆղանները վերադարձել են Կովկաս:
 
Իսկ ի՞նչ է հայտնի Լեռնային Ղարաբաղի համար պայքարող այս «ինտերնացիոնալիստների» մասին: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Կենտրոնական Ասիայի գրոհայինների էթնիկ խմբի ողնաշարը կազմել են այն դաշտային հրամանատարները, որոնք անմիջական կապ ունեն ԱԻԿ-ի և անգամ անձնական կապ Հեքմաթիարի հետ: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում բախման օրերին, ԱԻԿ-ը մոտ 150 գրոհայիններ է ուղարկել նախ Ադրբեջան, իսկ հետո ուղղակի հակամարտության գոտի: Հարկ է նշել, որ աֆղանական գումարտակը թուրք հովանավորներից ստացել է ոչ միայն նորագույն զենք և տեխնիկա, այլ նաև լիակատար քարտ բլանշ Անդրկովկասում ցանկացած գործողություն իրականացնելու համար: Հենց այդ մարդիկ են ներկայումս՝ 2021 թվականին, վտանգ հանդիսանում ներկայիս փխրուն խաղաղության համար: Չորս հրամանատարներ են իրականացնում այդ անօրինական զինված խմբավորման գործառնական ղեկավարությունը. Մուհիբուլլահը՝ Նանգարհարից, Ռահմաթուլլին՝ Կունարից, Աբդուլլահը՝ Կանդագարից, և մեկ այլ զինյալ, որի անունը առայժմ պարզել չի հաջողվել: Հարկ է նշել, որ նախկինում այդ «պատերազմի շները» զգալի հեղինակություն են վայելել իրենց հայրենի աֆղանական նահանգներում շնորհիվ խորհրդային ստորաբաժանումների հետ մղած մարտերի: Պատերազմում գլխավորը որակավորումն ու մասնագիտացումն է:
 
Աֆղանական ջոկատի նեղ մասնագիտացման մասով առկա են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի հետևյալ տեղեկությունները: Նախ, այդ մարդիկ հատուկ վերապատրաստված են որպես հետախույզներ, դիվերսանտներ և հակաօդային պաշտպանության մասնագետներ: Երկրորդ հերթին այդ բրիգադի մեկ այլ ուժեղ կողմը ինժեներական կառույցների ստեղծումն ու մարտի վարումն է լեռնային պայմաններում: Երրորդ հերթին Ղարաբաղում գործող խմբում եղել են բժիշկներ, որոնք ունեն մարտական դժվար պայմաններում աշխատելու հմտություն:
 
Տեղին հարց է առաջանում. ինչո՞ւ է Քաբուլը աչք փակում Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին իր քաղաքացիների մասնակցության վրա, որոնք ոչ թե կամավորներ են, այլ վարձկաններ: Պատասխանը գտնվում է բառացիորեն մակերեսին. Աֆղանստանում իրավիճակն այնպիսին է, որ վարձկան դառնալը տեղի տղամարդկանց եկամտի ամենատարածված աղբյուրներից մեկն է, և Քաբուլի իշխանությունները դա ոչ մի տեղ չեն կանխել` ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ Աֆրիկայում: Կարելի է նաև ենթադրել, որ Աֆղանստանը ավանդաբար միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: Բայց այդ վարկածն ամբողջովին ճշգրիտ չէ, քանի որ Իրանը և իսլամական մի շարք այլ երկրներ ներկայումս չեն աջակցում Բաքվին: Գոյություն ունի նաև երրորդ գործոնը: Հակաահաբեկչական կոալիցիան, որը նախկինում գործում էր Աֆղանստանում ԱՄՆ հովանու ներքո, ընդգրկում էր ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողներ, այլ նաև դաշնակիցներ, որոնք «կամավոր» են միացել նրանց: Այսպիսով, Ադրբեջանը մոտ հարյուր զինվոր էր ուղարկել Աֆղանստան, որոնք այնտեղ պարապ չէին մնացել և մշտապես մասնակցել էին թուրք գործընկերների գործողություններին: Այստեղ պետք է պարզաբանել այն, որ Աֆղանստանում գտնվող թուրքերը սերտ կապեր են ունեցել թալիբանական տարբեր խմբերի հետ: Ադրբեջանցիները, իրենց էթնիկ և լեզվական հարևաններին մոտ, գործել են, այսպես ասած, Անկարայի թևի տակ: Արևելքում մարդիկ երկար հիշողություն ունեն և՛ լավի, և՛ վատի համար, ուստի Քաբուլում այդ ամենը չի մոռացվել և ադրբեջանցիները դարձել են «իրենց»-ից, այսինքն նրանցից, որոնք օգնել են Աֆղանստանի կառավարությանը: Ելնելով դրանից, կարելի է եզրակացնել, որ Բաքվի և Քաբուլի հարաբերությունները առնվազն կառուցողական են: Իսկ ահա Հայաստանի մասին Աֆղանստանում քիչ բան գիտեն: Կարելի է ասել, որ Հայաստանը աբստրակցիա է աֆղանների համար:
 
 
Այնուամենայնիվ, աֆղանների և ադրբեջանցիների մտերմությունը կարող է վատ կատակ խաղալ Բաքվի հետ: «Թուրքական հովանոցի ներքո» իսլամացումը կարող է շարժվել նույն ուղով, ինչ անցած հազարամյակում: Այսինքն, խոսք է գնում փորձառու գրոհայիններից և պրոպագանդիստներից բաղկացած բջիջների առաջացման մասին, որոնք կվերահսկվեն ոչ թե Բաքվի, այլ արտերկրի կողմից, և, աստված չանի, որ դա հանգեցնի ցանցային այնպիսի ղեկավարների առաջադրման, որոնք կդառնան նոր «բենլադեններ»: Իսկ դա Ադրբեջանի պետականության համար շատ ավելի մեծ վտանգ է, քան անգամ Հայաստանը: Ավելին, անցյալի փորձից ելնելով կարելի է ասել, որ վաղ թե ուշ բումերանգը կհասնի անգամ Էրդողանին: Դա փաստում է այն, որ 2014 թվականին լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ առ այն, որ «ԱԻԿ-ի համակարգող Հաքան Ֆիդանը «կորցրել է վերահսկողությունը Թուրքիայում տեղակայված ԻԳԻԼ-ի բջիջների վրա»:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное